Վիվառոն՝ հայկական սպորտի կողքին

loading...

Մեզանից յուրաքանչյուրը անհամբերությամբ է սպասում հայ մարզիկների ելույթներին: Ինչպիսի հուզմունքով ենք հետևում մենք այն մրցումներին, երբ հաղթելու հավանականությունը մեծ է ու ինչպիսի ուրախություն ենք ապրում, երբ պատվո պատվանդանի առաջին աստիճանին կանգնում է քո ազգի ներկայացուցիչը:

Հիշենք հայ ծանրորդների վերջին նվաճումները Եվրոպայի առաջնությունում: Երբ հնչում է քո երկրի հիմնը, բարձրանում դրոշը՝ մեծ հպարտություն ես ապրում և երախտիքի զգացումով ես լցվում հայ մարզիկների հանդեպ: Զգում ես, որ հայկական սպորտին աջակցելը պարտքի նման մի բան է դառնում: Եվ Վիվառո ընկերությունը որոշեց մեր ծանրորդներին ներկայացնել մեկ այլ տեսանկյունից, ներկայացնել նրանց իրական հաղթանակների պատմությունը: Հոլովակներում մարզիկները պատմում են իրենց դժվարությունների ու զգացմունքների և այն ամենակարևորի մասին, որը նրանց մղում է պայքարի ու նվաճումների: Վիվառոն այս կարճ հոլովակով բացահայտում է ծանրորդների ներքին, իրական զգացողությունները անցած տարբեր մարզական ուղիներով:

Հայկական սպորտին անդրադառնալը, հայ մարզիկներին աջակցելը և ուժեղագույն մարզիկներին լավագույնս ներկայացնելը Վիվառոյի կարևոր սկզբունքներից է: Եվ ծանրորդների հաղթանակներին նվիրված նախաձեռնությունը, միակը չի լինելու:

Այժմ հայկական սպորտին նոր փորձություն է սպասվում: Մեկնարկել են Ռիոյի Օլիմպիական խաղերը, որտեղ Հայաստանը ներկայանում է ռեկորդային թվով մասնակիցներով: Հաջողություն ենք մաղթում մեր մարզիկներին և հայտնում, որ Վիվառոն մեր օլիմպիականների կողքին է, հայկական սպորտի կողքին...

 

Loading...
Մեկնարկում է Սեղանի ֆուտբոլի Հայաստանի 2016թ. բաց առաջնությունը Վիվառոն շարունակում է խրախուսել մեր հավաքականի երկրպագուներին Հալալ ա… Հայաստանում տեղի կունենա աշխարհի ամենաբարձրադիր ու դժվար տրիաթլոնի մրցաշարերից մեկը Միհրան Հարությունյանը այցելեց Վիվառոյի գրասենյակ Ռիո-2016-ի մասնակից գերմանացի մարզուհին իր կատարյալ մարմնի շնորհիվ դարձել է համացանցի սիրելին (տեսանյութ) Խաղարկվում է Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկը Ավարտվեցին Միջմարզային առաջնությունները. Հայտնի են նաև Նարդու Միջմարզային գավաթի հաղթողները Գագիկ Ծառուկյանը Միհրան Հարությունյանի պարանոցից հանեց արծաթե մեդալը և կախեց ոսկե մեդալ (տեսանյութ) Միհրան Հարությունյանը չի հեռանալու սպորտից. երկրպագուները նրան ոգևորել են (տեսանյութ)


website by Sargssyan