Օլիմպիական չեմպիոնական մեդալը տխրեցրել է հայ հոռետեսներին

loading...

Սեփական երկրի հաջողություններով չուրախանալը կարծես վերածվել է մարզական հետաքրքրության, բայց աչքով տեսածին չհավատալը կամ դրան քամահրական վերաբերմունք ցուցաբերելն ինչ-որ տեղ կարելի է նաև սեփական ազգի հանդեպ ցուցաբերվող դավաճանություն որակել:

Այն, որ մեր մարզիկներն արդեն վերջին տարիներին շոշափելի արդյունքներ են արձանագրում, անվիճելի է, բայց կարծես որոշ մարդկանց դա այնքան էլ չի ուրախացնում:

Չուրախացողների թվում, ամենայն հավանականությամբ, այնպիսի մարդիկ են, ովքեր իրենց ողջ կյանքում սեփական համակարգչի ստեղնաշարից ավելի ծանր իր երբեք չեն բարձրացրել, երբեք չեն զգացել սեփական որոշումից բխող պատասխանատվության ծանրությունը և երբեք ոչինչ չեն արել իրենց ուժերով ինչ-որ բանի հասնելու համար: Հակառակ դեպքում այդքան վերամբարձ տոնով ու քամահրական չէին վերաբերվի հայ մարզիկների արձանագրած հաջողություններին:

Ցավալին այն է, որ նման մարդիկ ոչ միայն ուրախանալ չգիտեն, այլև իրենց կյանքի ընթացքում երբեք էլ չեն փորձել ուրախանալ նույնիսկ այն ժամանակ, երբ այս կամ այն առիթով սեփական երկրի դրոշն է բարձրանում և մեր երկրի հիմնի տակ ողջ մարդկությունը լսում է «Արմենիա» բառը:

Չէ՞ որ րոպեներ տևող այդ բաղձալի արդյունքին հասնելու համար մարդիկ երկար տարիներ ջանք ու քրտինք են թափում, էլ չենք ասում այն հսկայական ներդրումների մասին, որի շնորհիվ այսօր հայ մարզիկը կարողանում է ոչ միայն մարզվել, զարգանալ, աճել ու նվաճել, այլև իր հաջողություններով ապացուցել, որ չնայած փոքրիկ, բայց բավական հզոր ներուժ ունեցող երկրի ներկայացուցիչ է:

Մեկ տասնամյակ առաջ դժվար էր պատկերացնելը, որ մեր մարզիկները օրերից մի օր կկարողանան վարկանշային աղյուսակներում լավագույն եռյակի, հնգյակի, նույնիսկ՝ տասնյակի մեջ հայտնվել: Սակայն այսօր, երբ մեր սպորտային ակտիվում նրանք կարողանում են պատվավոր տեղեր զբաղեցնել և տարբեր մրցույթների ժամանակ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ նվաճել և դրա հետ միասին նաև հպարտանալ, որ իրենց շնորհիվ մեր երկրի դրոշը կրկին ծածանվեց այս կամ այն երկրում կազմակերպված միջազգային մրցույթի ժամանակ, փաստ է, որն ընդամենը տեսնել ու գնահատել է պետք, այլ ոչ թե հերթապահ արտահայտություններով նվաճածը ստվերել:

Իսկ այսօր Հայաստանը նաև Օլիմպիական չեմպիոն ունեցավ, ու ժամանակն է, որ ներքին սպառման հոռետեսական տրամադրություններ արտադրողները ոչ միայն փոխեն իրենց վերաբերմունքը հայ մարզիկների նվաճումների հանդեպ, այլ փորձեն դրանից գոնե հաճույք ստանալ ու լիաթոք ուրախանալ: Իհարկե, լավ կլիներ, որ Ռիո մեկնած մեր բոլոր մարզիկներն էլ հետ վերադառնային որպես Օլիմպիական չեմպիոններ, բայց վստահ կարելի է պնդել, որ այն, ինչ չստացվեց այս անգամ, անպայման կհաջողվի հաջորդ մրցապայքարների ժամանակ:

Իսկ համակարգիչների առջև նստած «սրամիտներին» էլ խորհուրդ կտանք լռել, քանի որ վստահ ենք, որ եթե հանկարծ հայ մարզիկների փոխարեն այդ մեծ-մեծ խոսողները հայտնվեին նման պատասխանատու իրավիճակում, հավատացած ենք, որ այնպես կխայտառակեին մեր «ռեսպուբլիկան», որ դրա տակից կրկին մի քանի տարի, եթե ոչ տասնամյակ դուրս գալ չէր լինի:

Մնում է ավելացնել՝ փառք մեր մարզիկներին, ովքեր այս անգամ նույնպես կարողացան աշխարհին ցույց տալ, որ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում անգամ կարողանում են մեդալներ նվաճել ու աշխարհի հայացքը կրկին թեքել մեր երկիր:

Արմինե Գրիգորյան

 
Loading...
Մեկնարկում է Սեղանի ֆուտբոլի Հայաստանի 2016թ. բաց առաջնությունը Վիվառոն շարունակում է խրախուսել մեր հավաքականի երկրպագուներին Հալալ ա… Հայաստանում տեղի կունենա աշխարհի ամենաբարձրադիր ու դժվար տրիաթլոնի մրցաշարերից մեկը Միհրան Հարությունյանը այցելեց Վիվառոյի գրասենյակ Ռիո-2016-ի մասնակից գերմանացի մարզուհին իր կատարյալ մարմնի շնորհիվ դարձել է համացանցի սիրելին (տեսանյութ) Խաղարկվում է Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկը Ավարտվեցին Միջմարզային առաջնությունները. Հայտնի են նաև Նարդու Միջմարզային գավաթի հաղթողները Գագիկ Ծառուկյանը Միհրան Հարությունյանի պարանոցից հանեց արծաթե մեդալը և կախեց ոսկե մեդալ (տեսանյութ) Միհրան Հարությունյանը չի հեռանալու սպորտից. երկրպագուները նրան ոգևորել են (տեսանյութ)


website by Sargssyan