Գագիկ Ծառուկյանը Միհրան Հարությունյանի պարանոցից հանեց արծաթե մեդալը և կախեց ոսկե մեդալ (տեսանյութ)

loading...

Հայրենիք  վերադարձավ Հայաստանի օլիմպիական հավաքականը:

Հայաստանի հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը օդանավակայանում դիմավորեցին հայ օլիմպիականներին: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի պարանոցից հանեց արծաթե մեդալը և կախեց ոսկե մեդալʼ դրանով ևս մեկ անգամ ցույց տալով, որ Միհրան Հարությունյանը բոլորի համար իրական չեմպիոնն է:

Բազմամարդ օդանավակայանում կանգնելու տեղ չկար: Հայ օլիմպիականներին դրսում մեծ հրավառություն էր սպասվում, որից հետո նստեցին իրենց համար նախատեսված ավտոբուսը և ուղևորվեցին Հանրապետության հրապարակ: Հազարավոր երկրպագուներ վանկարկում էին Հարությունյանի անունը, ինչը շատ հուզեց վերջինիս և արցունքներն աչքերին խոստացավ, որ նման ուրախություն իր ազգին նորից է ցանկանում պարգևել:

Հայ մարզիկները ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում նվաճել են 4 մեդալ: 20 տարվա դադարից հետո ոսկե մեդալ է նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, մրցավարների կողմնակալ որոշման արդյունքում ոսկուց զրկվել և փոխչեմպիոն է դարձել ըմբիշ Միհրան Հարությունյանը, փոխչեմպիոններ են դարձել ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը: Այս մասին գրում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

 

Loading...
Մեկնարկում է Սեղանի ֆուտբոլի Հայաստանի 2016թ. բաց առաջնությունը Վիվառոն շարունակում է խրախուսել մեր հավաքականի երկրպագուներին Հալալ ա… Հայաստանում տեղի կունենա աշխարհի ամենաբարձրադիր ու դժվար տրիաթլոնի մրցաշարերից մեկը Միհրան Հարությունյանը այցելեց Վիվառոյի գրասենյակ Ռիո-2016-ի մասնակից գերմանացի մարզուհին իր կատարյալ մարմնի շնորհիվ դարձել է համացանցի սիրելին (տեսանյութ) Խաղարկվում է Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկը Ավարտվեցին Միջմարզային առաջնությունները. Հայտնի են նաև Նարդու Միջմարզային գավաթի հաղթողները Գագիկ Ծառուկյանը Միհրան Հարությունյանի պարանոցից հանեց արծաթե մեդալը և կախեց ոսկե մեդալ (տեսանյութ) Միհրան Հարությունյանը չի հեռանալու սպորտից. երկրպագուները նրան ոգևորել են (տեսանյութ)


website by Sargssyan