Միհրան Հարությունյանը այցելեց Վիվառոյի գրասենյակ

loading...

Ճիշտ է, Միհրան Հարությունյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ գրավեց երկրորդ տեղը, բայց հայ ժողովրդի համար նա Օլիմպիական չեմպիոն է: Քանի որ հաղթանակը հակառակորդին ուղղակի նվիրեցին, մրցավարական կողմնապահությունն ուղղված էր իր դեմ: Սակայն սպորտային անարդարությունը չընդունվեց հայ հասարակությանը կողմից: Մենք չէինք կարող հանդուրժել այն արցունքները, որ հոսում էին հայ ըմբիշի աչքերից պարգևատրման արարողության ժամանակ: Վիվառոն անմիջապես արձագանքեց միջադեպին՝ Միհրան Հարությունյանի վրա կատարված բոլոր խաղադրույքները համարելով հաղթած:

Եվ ահա մեր չեմպիոնը Հայաստանում է և առանց երկմտելու ընդունում է գրասենյակ այցելելու Վիվառոյի հրավերը: Միհրան Հարությունյանին այստեղ սպասում էին անհամբեր, և հերոսը ժամանեց: Հանդիպումը շատ ջերմ էր ու հուզիչ: Բոլորն էին ցանկանում սեղմել նրա ձեռքը, շնորհակալություն հայտնել և ոգևորել նրան հետագա հաղթանակների համար: Միհրանի հետ հանդիպումը, զրույցները և շփումը նորովի բացահայտեցին հայ ըմբիշին: Պարզ, համեստ ու խելացի երիտասարդը համբերատար պատասխանում էր հարցերին, լուսանկարվում բոլոր ցանկացողների հետ, իսկ նրանց թիվը գնալով ավելանում էր: Մոտեցել էին Վիվառոյի տարբեր բաժինների աշխատակիցները, շնորհակալություն էին հայտնում, իրար հերթ չտալով գրկում էին հյուրին, իսկ վերջինս սպորտային հանգստությամբ հայտարարեց, որ կմնա այնքան ժամանակ, ինչքան անհրաժեշտ է:

Վիվառոն Միհրան Հարությունյանին դատարկաձեռն չճանապարհեց: Նրան նվիրեց Վիվառոյի գավաթ և ուղևորություն 2 անձի համար դեպի Լոնդոն, որի ընթացքում մեր չեմպիոնը հնարավորություն կունենա այցելել Արսենալ – Մանչեսթեր Յունայթեդ ֆուտբոլային խաղին, նաև հանդիպել մեր հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին:

Կազմակերպելով այսպիսի հանդիպումներ՝ Վիվառոն ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայկական սպորտի կողքին է, հայ մարզիկների կողքին...

ՄիհրանՀարությունյանիհետնկարներըկարողեքդիտել՝ այստեղ ։

 
Loading...
Մեկնարկում է Սեղանի ֆուտբոլի Հայաստանի 2016թ. բաց առաջնությունը Վիվառոն շարունակում է խրախուսել մեր հավաքականի երկրպագուներին Հալալ ա… Հայաստանում տեղի կունենա աշխարհի ամենաբարձրադիր ու դժվար տրիաթլոնի մրցաշարերից մեկը Միհրան Հարությունյանը այցելեց Վիվառոյի գրասենյակ Ռիո-2016-ի մասնակից գերմանացի մարզուհին իր կատարյալ մարմնի շնորհիվ դարձել է համացանցի սիրելին (տեսանյութ) Խաղարկվում է Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկը Ավարտվեցին Միջմարզային առաջնությունները. Հայտնի են նաև Նարդու Միջմարզային գավաթի հաղթողները Գագիկ Ծառուկյանը Միհրան Հարությունյանի պարանոցից հանեց արծաթե մեդալը և կախեց ոսկե մեդալ (տեսանյութ) Միհրան Հարությունյանը չի հեռանալու սպորտից. երկրպագուները նրան ոգևորել են (տեսանյութ)


website by Sargssyan