Հայաստանում տեղի կունենա աշխարհի ամենաբարձրադիր ու դժվար տրիաթլոնի մրցաշարերից մեկը

loading...

Սեպտեմբերի 4-ին Սևանա լճի ափին տեղի կունենա տրիաթլոնի աննախադեպ մրցաշար՝ երկար տարածությամբ: Սա համաշխարհային տարածում ունեցող ձևաչափ է, որը Հայաստանում անցկացվելու է առաջին անգամ: ԿազմակերպիչըSavage of Sevan նախաձեռնությունն է:

Մրցաշարը նպատակ ունի զարգացնել սպորտային տուրիզմը Հայաստանում, ինչպես նաև Ironman ոճի տրիաթլոնով հետաքրքրված հայաստանցիներին թույլ տալ մրցաշարերի մասնակցել հենց իրենց երկրում: Մրցաշարը առանձնանալու է նրանով, որ Սևանի տեղանքը շատ բարձրադիր է, ինչը լրացուցիչ դժվարություններ է առաջադրելու մասնակիցներին: Նման ձևաչափի մրցաշար տարածաշրջանում դեռ չի կազմակերպվել:

Մրցաշարի ընթացքում մասնակիցները նախ կլողան 1,9 կմ, ապա հեծանիվներով կհաղթահարեն 90 կմ, իսկ վերջում կվազեն 21 կմ: Մրցաշարին մասնակցելու են ինչպես տեղի, այնպես էլ արտերկրից ժամանած պրոֆեսիոնալ և սիրողական մարզիկներ:
Մրցաշարը անցկացվելու է Կապուտակ Սևան հանգստյան գոտում: Հեծանվավազքը տեղի է ունենալու դեպի Հրազդան և հետադարձ, իսկ վազքը՝ դեպի Շորժա և հետադարձ ուղղություններով: Մրցաշարի ավարտին տեղի է ունենալու պարգևատրման արարողություն, լինելու են DJ-ներ, բարձր տրամադրություն:

Միջոցառման մանրամասն ժամանակացույցին կարող եք ծանոթանալ http://savageofsevan.com  կայքում:

Ավելացնենք, որ միջոցառման ինֆորմացիոն հովանավորն է Vivaronews.am -ը:

 
 
 
Loading...


website by Sargssyan