Կարեն Բոթոյանը որոշել է մնալ անկախ պատգամավոր. հարցազրույց

loading...

23 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված Կարեն Բոթոյանին խորհրդարանի միջանցքում Armlur.am-ը մի քանի հարց է ուղղել: Եվ չնայած նա շտապում էր, համաձայնվեց պատասխանել մեր հարցերին:

– Պարո՛ն Բոթոյան, երեկ հայտարարեցիք, որ դուրս եք եղել ԱԺ ՕԵԿ խմբակցությունից: Ինչո՞ւ:

– Ես արդեն հայտարարել եմ, որ դուրս եմ գալիս, և Կառավարության ծրագրին կողմ եմ քվեարկել:

– Այնուամենայնիվ, ինչո՞ւ կայացրիք նման որոշում. համենայն դեպս, երեկ դուք պատճառների մասին ոչինչ չասացիք:

– Ուշադիր եթե լսեք իմ խոսքը, ես պատասխանել եմ: Շնորհակալությո՛ւն:

– Բայց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարել է, որ ձեր նկատմամբ ճշումներ են գործադրվել ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի միջոցով: Իսկապե՞ս այդքան դաժան էին այդ ճնշումները:

– (Ծիծաղում է…) Ես Գագիկ Խաչատրյանի հետ երբեք անձամբ չեմ հանդիպել, չեմ զրուցել: Եվ եթե ես նրան չեմ տեսել, ինչպե՞ս կարող էր նա ինձ որևէ բան ասել կամ պարտադրել: Ուղղակի ծիծաղելի է: Ու ընդհանրապես որևէ ճնշում իմ նկատմամբ չի եղել, որևէ մեկը ինձ որեւէ բան անգամ չի հուշել: ՕԵԿ խմբակցությունից դուրս գալու որոշումն իմն է եղել, և ես արել եմ իմ հայտարարությունը: Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ես ԱԺ պատգամավոր եմ ընտրվել մեծամասնական ընտրակարգով թիվ 23 ընտրատարածքից և բավականին անելիքներ ունեմ իմ ընտրատարածքում: Մի հարց տամ ձեզ՝ կհիշե՞ք որեւէ մեկին, որ ընդդիմադիր պատգամավոր է եղել մեծամասնական ընտրակարգով ընտրված:

– Ո՛չ: Ուզում եք ասել, որ ընդդիմադիր դարձած ՕԵԿ-ում այլեւս անհնա՞ր էր իրագործել ձեր ընտրատարածքին վերաբերվող խնդիրների լուծումը:

– Ես իմ ընտրատարածքում առկա բազմաթիվ խնդիրների լուծման ճանապարհը տեսնում եմ ՀՀ Կառավարության հետ համագործակցության միջոցով: Միայն օրենսդիր մարմնում աշխատելը բավարար չէ մարզերում առկա խնդիրները կարգավորելու համար, դրա համար էլ ես ասում եմ, որ պետք է կառավարության հետ համագործակցել:

– Այսինքն՝ հետագա համագործակցության հա՞րցն էիք քննարկում նորանշանակ վարչապետի հետ ԱԺ դահլիճում՝ ի տես բոլորի:

– Հովիկ Աբրահամյանը բազմիցս հայտարարել է, որ առաջարկում է բոլորին համագործակցել ՀՀ Կառավարության հետ: Եվ ես զարմանում եմ, որ իմ ու վարչապետի զրույցն այդքան անսպասելի թվաց: Ես ՀՀ վարչապետի հետ քննարկում էի մեր հետագա համագործակցությանն առնչվող հարցեր, որոնք վերաբերում են իմ ընտրատարածքին:

– Իսկ դուք ի՞նչ բիզնեսներ ունեք, որոնց միջոցով հնարավոր լիներ ձեզ ճնշել:

– Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ բիզնես չունեմ: Չեմ էլ ունեցել: Ոչ էլ բաժնետեր եմ եղել երբևէ: Ավելին, իմ ընտանիքի անդամների անունով գրանցված բիզնեսներ էլ չունեմ, որ գոնե դրանից կառչեն: Եթե որևէ մեկը շատ ցանկանում է պարզել իմ ասածը, հանգիստ կարող է անել, ես խաբելու ոչինչ չունեմ:

– Իսկ Ձեր աներոջը՝ Սերգեյ Մանուկյանին (Շինանյութի Սերգեյ) պատկանող բիզնեսների վրա ճնշում գործադրելով չէի՞ն կարող ձեր վրա ազդել:

– (Ծիծաղում է…) Տեղեկացնեմ Ձեզ, որ Սերգեյ Մանուկյանը իմ՝ ՕԵԿ խմբակցությունից դուրս գալու մասին իմացել է երեկոյան՝ հեռուստատեսությամբ լուրերին հետևելիս, և զանգահարել է ինձ՝ հետաքրքրվելու, թե ինչու եմ նման որոշում կայացրել:

– Եվ ի՞նչ եք պատասխանել:

– Ես արդեն հայտարարել եմ, որ դուրս եմ գալիս ԱԺ ՕԵԿ խմբակցությունից և Կառավարության ծրագրին կողմ եմ քվեարկել: Եվ դա եղել է իմ որոշումը:

– Իսկ ի՞նչ կարգավիճակ եք ունենալու ԱԺ-ում: Կմնաք ԱԺ անկախ պատգամավո՞ր, թե՞ կհամալրեք ՀՀԿ-ի շարքերը, որ 23 ընտրատարածքի հարցերն ավելի օպերատիվ կերպով կարգավորվեն:

– Ես արդեն դիմում եմ գրել ԱԺ նախագահին և հայտնել իմ մտադրությունը՝ ԱԺ անկախ պատգամավոր լինելու վերաբերյալ: Ես որոշել եմ լինել ԱԺ անկախ պատգամավոր: Շնորհակալությո՛ւն, ես շտապում եմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/170980/ 

Loading...
Մեր դաշինքը նույնիսկ աշխարհում է եզակի. Արմեն Մարտիրոսյան.1in.am(տեսանյութ) Շատ ճիշտ էր, որ այդ հանդիպումը եղավ. Զուրաբյանը՝ Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան հանդիպման մասին.1in.am(տեսանյութ) Պետք է հասկանանք՝ աշխատանքի ժամի՞ն է եղել, թե՞ հետո. Տարոն Մարգարյանը՝ Գալուստ Սահակյանի հարսին «պատժելու» մասին.1in.am(տեսանյութ) Նախընտրական շրջանը ներդրումներին չի խոչընդոտում. Սուրեն Կարայան.1in.am(տեսանյութ) Մենք կրկեսի վերածելու հայրենիք ունե՛նք. Վահրամ Մարտիրոսյան.1in.am(տեսանյութ) «Ազգ-բանակ»-ն այն է, երբ գյուղացու բարձի տակ զենքն է ու կանսերվա, որի մեջ ՊՆ հրամանն է. Վարդանով.1in.am(տեսանյութ) «Հայազն»-ից «Ծառուկյան» դաշինքում հայտնվելը դավաճանություն է. որոշ մարդիկ ընտրեցին այդ ուղին.1in.am(տեսանյութ) Պետք է լինի ոչ թե պաշտոնանկությունների, այլ հրաժարականների շղթա.1in.am(տեսանյութ) ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք. որը կլինի խորհրդարան անցնող երրորդ ուժը.1in.am(տեսանյութ) Պայքարելու եմ ոչ թե մրցակիցների դեմ, այլ հանուն իմ ազգի բարօրության. Արուսյակ Այվազյան («Ելք»).1in.am(տեսանյութ)


website by Sargssyan