ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը երրորդ անգամ ճանաչվել է տարվա լավագույն ապահովագրական ընկերություն

loading...

Ըստ աշխարհահռչակ Gallup International Ասոցիացիայի Հայաստանյան Ներկայացուցչության կողմից կազմակերպված հետազոտության արդյունքների՝ Հայաստանում լավագույն ապահովագրական ընկերություն է ճանաչվել ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը: Դա երրորդ հետազոտությունն է, և 3-րդ տարին անընդմեջ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱՆ ստանում է սպառողների ամենաբարձր գնահատականները և՛ Երևանում և՛ մարզերում:

«Հայաստանի Լավագույն Ապահովագրական ընկերություն 2016» դիպլոմը ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության ներկայացուցչին հանձնեց Gallup International Ասոցիացիայի Հայաստանյան Ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:

Արամ Նավասարդյանը նշեց. «Ամբողջ Հայաստանի տարածքում անցկացված հարցումների արդյունքում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը գրանցում է ամենաբարձր արդյունքներն արդեն 3-րդ անգամ անընդմեջ: Ընկերությունն ունի շատ բարձր ճանաչողություն հասարակության շրջանում, տրամադրում է բարձր որակի ծառայություններ, ու սպառողը ճանաչում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱՆ որպես իր բնագավառում լավագույնը»: Ընդ որում Gallup-ի տնօրենը շեշտեց, որ սպառողները կարևորում են սպասարկման բոլոր փուլերի բարձր որակը՝ ինչպես պայմանագրերի ձևակերպումը, այնպես էլ հատուցման գործընթացը:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Վահագն Աղավելյանն իր խոսքում մասնավորապես ասաց. «Սա երկար տարիների հետևողական աշխատանքի արդյունք է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ընկերության հաճախորդներին, անձնակազմին և գործակալներին, որովհետև բոլորն ունեն իրենց ուրույն ներդրումը: Մենք կանգ առնելու մտադրություն չունենք, ծառայությունների որակի բարելավման աշխատանքները շարունակվելու են»:

Տեղեկանք. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ:

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 4,5միլիարդ դրամ:

Ընկերության Խորհրդի կազմի մեջ են մտնում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ի առաջատար մասնագետները և բարձրաստիճան ղեկավարությունը:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ունի ամենալայն գրասենյակային ցանցը և ներկայացված է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, ունի հաճախորդների սպասարկման 50 գրասենյակր, այդ թվում 20 մասնաճյուղ, 15  գրասենյակ Երևանում, և 35՝  Հայաստանի մարզկենտրոններում և խոշոր քաղաքաներում:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն առաջինը Հայաստանումստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ աշխարհահռչակ Moody International կազմակերպությունից: 2016 թվականին ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն առաջինը Հայաստանում ստացել է ISO 9001:2015ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ Բրիտանական ստանդարտների ինստիտուտից:

Loading...
Սերժ Սարգսյանի վարած ապաշնորհ արտաքին քաղաքականության հետևանքը. ՀԱՊԿ-ում Հայաստանին պարզապես արհամարհում են (տեսանյութ).armlur.am Ոչ ճիշտ նշանակված ընտրություններ ենք ունենալու՝ դրանից բխող իրավական հետևանքներով.1in.am(տեսանյութ) Դեմ եմ դաշինքներին. ինձ խանգարողներին կուսակցությունից հեռացնում եմ. Զարուհի Փոստանջյան.1in.am(տեսանյութ) Ծառուկյանի վերադարձի մասին մեր կուսակցությունն իր տեսակետն արդեն հայտնել է. Տրանսպորտի նախարար.1in.am(տեսանյութ) Հակառակորդը միտումնավոր է գնդակոծել Չինարի գյուղը. ՄԻՊ Արման Թաթոյան.1in.am(տեսանյութ) Ծառուկյանը շատ դժվար հանգեց այս որոշմանը. նա շատերին է խանգարում. Լյուդմիլա Սարգսյան (տեսանյութ).armlur.am Ռիսկերը մեծ են. թաղային հեղինակությունները կներառվեն ռեյտինգային քվեարկությանը.1in.am(տեսանյութ) Պալատում զսպումների մեխանիզմ է պետք, Ինչո՞ւ է կառավարությունն անտեսել փաստաբանների դիմումը.1in.am(տեսանյութ) Սերժ Սարգսյանը պայմանավորվածություն է խախտել. կրիմինալ համակարգի մարդուն այդ լեզվով են պատասխանում.1in.am(տեսանյութ) Հայաստանը գնալով միջազգային ասպարեզում մարգինալացվում է. գնում ենք ԼՂ հարցի չլուծման ճանապարհով.1in.am(տեսանյութ)


website by Sargssyan