«Միասնություն»-ը ուժի և ինտելեկտի շարժում է

loading...

Past.am-ը գրել է.

Օրերս «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը հայկական մի շարք ԶԼՄ-ներին տված իր հարցազրույցներում մեկնաբանել է նոր ձևավորված շարժման՝ քաղաքական դաշտում անելիքների և երկրի ապագայի վերաբերյալ ունեցած տեսլականները: Կրկին անգամ շեշտադրվել է մեր քաղաքական դաշտի համար հրամայական դարձած սերնդափոխության անհրաժեշտության խնդիրը: Ինչպես իրավացիորեն նշել է Արման Վարդանյանը, բոլորը հոգնել են 25 տարի շարունակ նույն դեմքերից, նույն խոսքերից, նույն գործելակերպից: Մարդկանց պետք են փոփոխություններ:

Դժվար է չհամաձայնել այս մտքի հետ, քանզի քաղաքական դաշտի լճացումը օր-օրի խորանում է, իսկ խնդիրներ առաջացնողները և լուծողները փաստացի նույն ուժերն ու անձինք են: Անկախությունից ի վեր՝ բազմաթիվ նոր քաղաքական ուժեր են ասպարեզ եկել, սակայն նրանցից և ոչ մեկն ի զորու չեղավ ապահովելու երկրում քաղաքական առողջ սերնդափոխություն: Եվ այսօր ունենք այն, ինչ ունենք: Թերևս պատճառները պետք է փնտրել գաղափարական թույլ հենք ու հասարակության կողմից լայն աջակցություն չստանալու մեջ: Այս տեսանկյունից՝ «Միասնություն» համազգային շարժումը կարծես թե տարբերվում է քաղաքական պատասխանատվությունը ստանձնելու համեստ փորձեր կատարող մնացյալ ուժերից: Ինչպես բազմիցս նշել են շարժման անդամները՝ «Միասնություն»-ը սերնդափոխության շարժում է, որը պատրաստ է լիարժեք պատասխանատվություն ստանձնել երկրի կառավարման գործում:

«Միասնություն»-ն այն ուժն է, որը ջանում է վերացնել մեր քաղաքական դաշտում տարիներ շարունակ արմատավորված՝ անձնական վիրավորանքների և միմյանց վարկաբեկելու դառը ավանդույթը՝ փոխարենն առաջարկելով պայքարի քաղաքակիրթ մոդելներ՝ հիմնված ազգային միասնության գաղափարի, գաղափարական և ծրագրային պայքարի, համերաշխության վրա: Արման Վարդանյանի խոսքով՝ համազգային միասնության դեպքում մեզ համար անլուծելի խնդիրներ չեն կարող լինել: Այս դիտարկումն ավելի քան իրավացի է: Սակայն համազգային միասնության հաստատմանը խանգարում է հասարակության և իշխանությունների միջև ձևավորված և օրեցօր խորացող անջրպետը, որը հետևանք է տասնյակ տարիներ տևող ստերի, կեղծիքների և թալանի:

Այս անջրպետն ի զօրու է հաղթահարել միայն անբասիր քաղաքական կենսագրություն ունեցող ուժ, ինչպիսին էլ հանդիսանում է «Միասնություն» համազգային շարժումը: Միայն նման ուժի շուրջ է հնարավոր իրականացնել երկրի ապագայի համար իրապես սրտացավ, գաղափարական ուժերի, անհանտների կոնսոլիդացիան: «Միասնություն»-ը ուժի և ինտելեկտի շարժում է: Հենց այսպիսի քաղաքական ուժի ասպարեզ գալը մեր երկրում օրվա հրամայական էր դարձել:

Կհաջողվի՞ արդյոք Շարժմանը՝ իրականացնել այն հեղափոխական և պետականակենտրոն ծրագրերը, որոնք առաջ են քաշվել այս երկու ամիսների ընթացքում, ցույց կտա ժամանակը: Սակայն մեկ փաստ այժմ էլ կարող ենք արձանագրել. Շարժմանն արդեն իսկ հաջողվել է նոր քաղաքական մշակույթ ձևավորել՝ ապացուցելով, որ նոր գաղափարները կարող են ծնվել միայն առողջ քննարկումների ու բանավեճային մշակույթի պայմաններում:

Հասմիկ Սարգսյան

Loading...
Հիվանդագին երևակայության լրատվություն Անունը Սերժ ա, ազգանունը Ծառուկյան. սիսիանցիները «Ելք»-ին բողոքեցին իշխանություններից.1in.am(տեսանյութ) «Պարոն Տիգրան Սարգսյան, ուր է իմ հացը…». Աշոտ Մանուչարյան.1in.am(տեսանյութ) «Ծառուկյան» դաշինքն ընտրապայքարի բացահայտ առաջատարն է 40,4% ձայներով Россия-24 –ի անդրադարձը BetConstruct ընկերությանը՝ Հայաստանին նվիրված հատուկ ռեպորտաժում Նաիրա Զոհրաբյանը «Ելք» դաշինքին կոչ արեց պահպանել քաղաքակիրթ բանավեճի կանոնները (տեսանյութ) «Ծառուկյան» դաշինքը առաջինն է, հետո ՀՀԿ-ն է, ՕՐՕ-ն ու Ելքը. Եվրոպական KOG և "Demokratijos projektai"սոցհարցում Իրականում մենք գիտենք՝ ինչ է կատարվում. Ինչու է Մինսկի խումբը անհասցե հայտարարություններ անում.1in.am(տեսանյութ) Արամ Սարգսյա՛ն, դու սովորական վախկոտ ես… Կլիենտը նյարդայնանում է


website by Sargssyan