Ենթադրել եմ, որ Աղվան Հովսեփյանն էլ ներկա կլինի Բաշ–Ապարանի տոնակատարությանը. Տիգրան Ավինյան

Ենթադրում եմ, որ «Նիգ Ապարան» հասարակական կազմակերպությունը, որի նախագահն է Աղվան Հովսեփյանը, համաֆինանսավորում է կամ աջակցում Բաշ–Ապարանի տոնակատարությունների կազմակերպչական աշխատանքներին։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես էր ստացվել, որ ինքը եւ նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը միասին էին տոնակատարությունների ժամանակ։

«Բաշ-Ապարանի տոնակատարությունների միջոցառումներին մասնակցելու հրավեր ես ստացել եմ Ապարանի համայնքապետարանից։ Ապարանի համայնքապետարան է կազմակերպում այդ միջոցառումները։ Ենթադրում եմ, որ «Նիգ Ապարան» հասարակական կազմակերպությունը, որի նախագահն է հանդիսանում Աղվան Հովսեփյանը, համաֆինանսավորում է կամ աջակցում այդ կազմակերպչական աշխատանքներին եւ այնտեղ ունեի հյուրի կարգավիճակ։ Այդպես ստացվեց»,- նշեց նա։

Ավինյանի խոսքով՝ ինքը նախապես չի իմացել, որ Աղվան Հովսեփյանն այնտեղ է լինելու, բայց ենթադրել է. «Նախապես տեղյակ չէի միջոցառումների ծրագրի մանրամասներից, բայց ենթադրում էի, որ նախորդ տարվա նման միջոցառումներ պետք է անցկացվեին, իսկ նախորդ տարի Աղվան Հովսեփյանը մասնակցել էր։ Իհարկե շատ քննադատվեց եւ քննարկվեց, բայց ուզում եմ վստահեցնել, որ ինձ հետ նկարվելը կամ իմ կողքին քայլելը չի նշանակում, որ մարդիկ կարող են ինդուլգեցիա ստանալ կամ քաղաքական ապաստաններ»։

Հարցին՝ ասվածը վերաբերո՞ւմ է նաեւ Սամվել Ալեքսանյանին, նա պատասխանեց. «Նույնը վերաբերում է բոլորին։ Որեւէ մեկը չի կարող քաղաքակն ապաստան ստանալ ինձ հետ շփվելու հաշվին»։

Դիտարկմանը, որ ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը Աղվան Հովսեփյանին հարցեր էր ուղղում Մարտի 1-ի 10 զոհերի պատասխանատուի վերաբերյալ, Սամվել Ալեքսանյանին մեղադրում էր մենաշնորհների համար, իսկ երեկ նրանց կողքին ինքը իրեն հարամարավետ էր զգում, Ավինյանը պատասխանեց. «Ես առհասարակ չեմ կարծում, որ փոխվարչապետը պետք է մտածի՝ որտեղ է իրեն հարմար կամ որտեղ հարմար չի այս կամ այլ անձանց հետ շփումը, չեմ կարծում, որ անձնական հարմարավետության տեսանկյունից պետք է դիտարկել, ընդհանուր առմամաբ բոլոր այն հարցերը, որոնք այն ժամանակ տրվում էին եւ բոլոր այն գնահատականները, որոնք այն ժամանակ տրվում էին, դրանք չեն կորչել։ Անցյալը չի փոխվել։ Միեւնույն ժամանակ ես ոչ քննիչ եմ, ոչ էլ դատավոր, որ կարողանամ իրավական գնահատականներ տալ այդ հարցերին, քաղաքական գնահատականներ տրվել են, մնացածը իրավապահների դաշտում է»։

Загрузка...
Ընթանում է Քոչարյանի եւ մյուսների գործով բողոքների քննությունը. Քոչարյանը դատարանում է (ուղիղ) Սպառողը սկսել է տարբերել որակյալ մսամթերքն անորակից Սպառողը սկսել է տարբերել որակյալ մասամթերքն անորակից All.me-ն կներկայացնի թվային տնտեսության մարտահրավերները Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին Արցախի «Արդարություն» կուսակցության հայտարարությունը «Բա մեր ջանը քար է՞ր, պարոն Փաշինյան«. Շարմազանովը՝ իշխանության հասցեին քննադատության մասին Վերջապես ո՞ւմ թեկնածուն է Վահե Գրիգորյանը, ով «պետք է տնօրինի մեր դատաիրավական համակարգը» «Շնող» ՀԷԿ-ի թեման «ջրվե՞ց» Դա­տա­կան «փո­թո­րիկ մի բա­ժակ ջրում» Այդ գող-ավազակները պետք է մայթերի տակով «մասկիրովկայով» քայլեն, էդ մարդիկ հիբրիդային պատերազմ են վարում. Փաշինյան
Яндекс.Метрика
website by Sargssyan