«Բարի Սամարացի» ընկերությունը նորանոր բարձունքներ է նվաճում

«Բարի Սամարացի» ընկերության համար ամենակարևոր հարցերից մեկն իրենց կողմից արտադրվող բարձրորակ և էկոլոգիապես մաքուր արտադրանքը նույն որակական հատկանիշները պահպանած սպառողին հասցնելն է: Չնայած դրան, կան բազմաթիվ խանութներ, որոնք արտադրված երշիկեղենը սառնարանային սխալ ռեժիմի պայմաններում են պահում, ինչի պատճառով լինում են դեպքեր, որ սպառողը որակական հատկանիշները ոչ այնքան լավ պահպանած սննդամթերք է տուն տանում:

Նման անփույթ ու անտարբեր վերաբերմունքին վերջ տալու, արտադրված մսամթերքի որակը բարձր պահելու և ապրանքատեսականին չփչացնելու համար «Բարի Սամարացի» ընկերությունը սկսել է վերահսկողություն իրականացնել նաև այն խանութներում, որտեղ վաճառվում է իր արտադրանքը:

«Մենք պատասխանատվություն ենք կրում ոչ միայն մեր արտադրած սննդամթերքի որակի համար, այլև նույն որակը մինչև սպառող բարձր պահելու համար: Ուստի մեր արտադրանքի որակը մինչև վերջ բարձր պահելու համար վերահսկողություն ենք իրականացնում նաև խանութներում: Մենք գիտենք, թե ինչպիսի սանիտարահիգիենիկ խիստ պայմաններում ենք աշխատում, ինչպիսի հումք ենք օգտագործում: Ուստի, վստահ ենք մեր կողմից արտադրած սննդամթերքը շատ բարձր որակ ունի, բայց վստահ չենք թե ապրանքը խանութ հասնելուց հետո ճիշտ է պահպանվում, թե՝ ոչ: Այդ է պատճառը, որ սկսել ենք շատ մեծ ուշադրություն դարձնել նաև մեր կողմից արտադրվող սննդամթերքի պահպանման պայմաններին»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց «Բարի Սամարացի» ընկերության տնօրեն Հակոբ Հովակիմյանը:

Նշենք նաև, որ «Բարի Սամարացի» ընկերությունը միակն է հայկական շուկայում, որն արդեն 25 տարվա կենսագրություն ունի: Տարիների ընթացքում ձեռք է բերած բարձր հեղինակությունը խոսում է այն մասին, որ ընկերությունը մշտապես հավատարիմ լինելով իր սկբունքին ,մեծ ուշադրություն է դարձնում իր արտադրանքի որակին: Արտադրված յուրաքանչյուր խմբաքանակ ենթարկվում է մանրակրկիտ լաբորատոր փորձաքննության, որպեսզի արտադրանքը մշտապես կատարյալ լինի:

«Մեր արտադրանքը Հայաստանում սպառելուց բացի արտահանվում է նաև ԵԱՏՄ անդամ երկրներ: Ընկերությունը հանդիսանում է «Եվրոպական անվտանգ սնունդ» կազմակերպության անդամ, ինչը նշանակում է, որ մեր արտադրանքն ամենօրյա ամենախիստ լաբորատոր քննության և ստուգման է ենթարկվում: Այդ է պատճառը, որ մեր ընկերությունն այդքան սիրված է սպառողի կողմից, ինչը շատ պարտավորեցնող է մեզ համար:

Մենք օգտագործում ենք ամենաբարձր մսամթերքը, ինչը գնահատվում է մեր սպառողների կողմից: Այսինքն՝ ամեն ինչ անում ենք, որպեսզի երբեք չհուսահատեցնենք մեր սպառողներին, որպեսզի մեր երեխաներն ու մեր ընտանիքները կարողանան ճաշակել բարձրորակ մսից պատրաստված, էկոլոգիապես մաքուր և բարձորակ սննդամթերք»,- ասաց Հ. Հովակիմյանը:

Ի դեպ, ընկերությունն այլ նմանատիպ ընկերությունների համեմատ, ամենաշատն է իր աշխատակիցներին գործուղում եվրոպական տարբեր երկրներ, դրսի փորձն ուսումնասիրելու, նոր հմտություններ ձեռք բերելու և այն տեղում ներդնելու համար:

«Մենք ոչ միայն մեր մասնագետներին ենք գործուղում արտերկիր, այլ նաև շատ եվրոպական մասնագետների ենք հրավիրում Հայաստան՝ փորձի փոխանակման համար: Աշխատում ենք նաև նոր ապրանքատեսակներ արտադրելու ուղղությամբ: Մեր ընկերությունը շեշտը դրել է անվտանգ և էկոլոգիապես մաքուր որակյալ արտադրանք մատակարարելու վրա և ամեն ինչ անում ենք, որպեսզի որակական հատկանիշներով առաջինը լինենք թե՛ հայրենական և թե՛ ԵԱՏՄ շուկայում»,- ասաց ընկերության տնօրենը:

Յուրահատուկ և, որ ամենակարևորն է, էկոլոգիապես մաքուր սննդամթերք ու կիսաֆաբրիկատներ արտադրելու համար Հ. Հովակիմյանը շնրոհակալ է առաջին հերթին Աստծուն, ողջ կոլեկտիվի անդամներին, քանի որ նրանց նվիրված աշխատանքի շնորհիվ է, որ կարողանում են հասնել այն բարձունքներին որին ձգտում են:

«Շնորհակալ եմ նաև մեր հիմնադիր Հովհաննես Հովակիմյանին, ում քրտնաջան և նվիրված աշխատանքի արդյունքում ենք նման ձեռբերումներ ունենում: Նա անձամբ է հետևում որակին, շատ խստապահանջ է, առավոտից երեկո հետում է, որպեսզի մեր ընկերությունը իր որակով մշտապես բարձր դիրք գրավի ինչպես հայրենական, այնպես էլ մյուս շուկաներում»,- ասաց Հ. Հովակիմյանը:

Загрузка...
Яндекс.Метрика
website by Sargssyan