Ձեր կարծիքով, ո՞ր կողմում եմ. լրագրողի հարցը զայրացրեց Մարտի 1-ին զոհված Արմեն Ֆարմանյանի հորը

 

 

Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող ակցիաներին ներկա են նաև Մարտի 1-ի զոհերի հայրերը։ Մարտի 1-ին զոհված Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ եկել է տեսնելու վիճակը։ Ֆարմանյանին զայրացրեց լրագրողի այն հարցը, թե բարիկադների ո՞ր կողմում է լինելու։

«Ձեր կարծիքով, ո՞ր կողմում եմ, ո՞նց եք էդ հարցը տալիս»,- ասաց Ֆարմանյանը:

Այն հարցին, թե ի՞նչ սպասելիքներ կան, Ֆարմանյանն ասաց. «Չլսե՞նք, տեսնենք՝ ինչ են ասում, ինչ են խոսում, դատի ընթացքում կերևա, հիմա ես ի՞նչ ասեմ՝ առանց տեսնելու։ Ով է հրաման տվել՝ կպարզվի, բոլորն էլ կհանգստանան, տասը տարի մեր վիճակն էս է»։

Անդրադառնալով Քոչարյանի աջակիցների այն խոսքին, թե այս ամենն ապօրինի է, Ֆարմանյանն ասաց, որ դատարանը կորոշի ապօրինի է, թե ոչ։ «Փաստն էն է, որ հանրապետության նախագահն ինքն է եղել»,- եզրափակեց Վաչագան Ֆարմանյանը։

Загрузка...
Մխիթարյանի գործը նոր ազդակ է Եվրոպայի համար՝ լուծելու Ղարաբաղյան հակամարտությունը. Independent Հստակ ցուցում է տրված բոլոր օղակներին՝ իմ դեմ աշխատել. դատավոր Ալեքսանդր Ազարյան ԱՄՆ նախկին զինվորականները Թրամփին կոչ են արել Իրանի հետ պատերազմ չծավալել Քոչարյանի գրասենյակը հաստատում է. Սերժ Սարգսյանն այցելել է նրան կալանքից ազատվելուց հետո Միհրան Պողոսյանը հայ իրավապահներին չի հանձնվի Այն ճարտարապետները, որոնք կառուցել են այդ համակարգը, պետք է անպայման քրեական պատասխանատվության ենթարկվեն ՀՀԿ-ից հետ չմնալու գինը. ինչո՞ւ է մեծամասնությունը պարապուրդի մատնվել Թուրքիայի ՍԴ-ն վճռել է, որ Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցում իշխանությունները կրոնի ազատության իրավունքի խախտում են թույլ տվել Ու հնչե՛ց զանգը, հնչե՛ց․․․
Яндекс.Метрика
website by Sargssyan