«Ըն­տա­նի­քը բարձ­րա­գույն ար­ժեք է, ամուր պե­տու­թյան հենքն ու երաշ­խա­վո­րը». Հովիկ Աբրահամյան

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Ընտանիքի միջազգային օրը: Այն սահմանվել է 1993թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից, իսկ Հայաստանի Հանրապետության տոնացույցում ավելացել է 2011թ.ին: Ի դեպ, «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում այս տոնի հավելման գաղափարի հեղինակը եղել է Հովիկ Աբրահամյանը, օրինագծի համահեղինակներ են եղել Գալուստ Սահակյանը, Անահիտ Բախշյանը, Արծվիկ Մինասյանը, Ստյոպա Սաֆարյանը, Լյովա Խաչատրյանը, Արման Սահակյանը, Նաիրա Զոհրաբյանը և Արտյուշ Շահբազյանը:

2
Տոնի կապակցությամբ երեկ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով, ուր մասնավորաբար ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ.

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս՝ Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ, որը մենք 2011 թվականից օրենքի ուժով ամրագրել ենք Հայաստանում և նշում ենք որպես Ընտանիքի օր: Ընտանիքը բարձրագույն արժեք է, առողջ հասարակության ու ամուր պետության հենքն ու երաշխավորը: Երջանիկ է այն ընտանիքը, որում ազգային ավանդույթների ու ինքնության պահպանմանը զուգահեռ տիրում է իրավահավասարություն, փոխադարձ հարգանք ու փոխըմբռնում:

Անկախ հասարակական հարաբերությունների զարգացման աստիճանից՝ ընտանիքի ամրության գլխավոր նախապայմանը հարգանքն ու փոխզիջումն է. վեճի ամենասուր պահին լռելու ու լսելու կարողությունը, դժվարությունները միակամ հաղթահարելու խիզախությունը, երջանիկ պահերը միասին վայելելու բերկրանքը:

Փորձությունները ժամանակավոր ու անցողիկ են, գլխավորը` դրանք արժանապատիվ հաղթահարելու կարողությունն է: Նույնիսկ առերևույթ անլուծելի թվացող իրավիճակները հեշտ հաղթահարելի են, երբ մարդն իր թիկունքում ունի ընտանիքի սերն ու մտերիմների աջակցությունը: Դա ուժ է, որի դեմ անկարող է ցանկացած հողմ:

Ցավոք, այսօր տեսնում ենք նաև այնպիսի երևույթների անթաքույց քարոզ, որոնք հակասության մեջ են մեր հավաքական պատկերացումների հետ և բացասական ազդեցություն են ունենում հասարակության կարևորագույն բջիջի՝ ընտանիքի կայացման գործում: Փոքր ազգերի համար սա ծանր հետևանքներ ենթադրող խնդիր է: Մեր երկիրն այսօր կանգնած է ժողովրդագրական մարտահրավերի առջև, որի հաղթահարման ամենագործուն միջոցը, իմ խորին համոզմամբ, ամուր և լիարժեք ընտանիքի գաղափարի փառաբանումն է:

Սեր և ներդաշնակություն եմ մաղթում ձեր ընտանիքներին, խաղաղություն Հայաստանին և Արցախին: Աստված բոլորիս պահապան»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Загрузка...
Մխիթարյանի գործը նոր ազդակ է Եվրոպայի համար՝ լուծելու Ղարաբաղյան հակամարտությունը. Independent Հստակ ցուցում է տրված բոլոր օղակներին՝ իմ դեմ աշխատել. դատավոր Ալեքսանդր Ազարյան ԱՄՆ նախկին զինվորականները Թրամփին կոչ են արել Իրանի հետ պատերազմ չծավալել Քոչարյանի գրասենյակը հաստատում է. Սերժ Սարգսյանն այցելել է նրան կալանքից ազատվելուց հետո Միհրան Պողոսյանը հայ իրավապահներին չի հանձնվի Այն ճարտարապետները, որոնք կառուցել են այդ համակարգը, պետք է անպայման քրեական պատասխանատվության ենթարկվեն ՀՀԿ-ից հետ չմնալու գինը. ինչո՞ւ է մեծամասնությունը պարապուրդի մատնվել Թուրքիայի ՍԴ-ն վճռել է, որ Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցում իշխանությունները կրոնի ազատության իրավունքի խախտում են թույլ տվել Ու հնչե՛ց զանգը, հնչե՛ց․․․
Яндекс.Метрика
website by Sargssyan