«Բարի Սամարացին» սպառողի առջև նոր պարտավորություն է ստանձնել

Orer.am-ը առաջին անգամ չէ, որ անդրադառնում է մսամթերքի շուկայում տիրող իրավիճակին: Շուտով ընթերցողի դատին կհանձնենք նաև երշիկեղենի շուկայում վաճառվող հայտնի ապրանքանիշների մսամթերքի որակի մասին մանրամասն տեղեկություններ: Բայց մինչ այդ, նշենք, որ քիչ չեն դեպքերը, երբ մսամթերքը կորցնում է իր որակական հատկանիշները վաճառակետերի, մեծ ու փոքր առևտրի ցանցերի կողմից ցուցաբերվող անբարեխիղճ վերաբերմունքի և սառնարանային պայմանների ոչ լիարժեք պահպանման պատճառով:

Նման իրավիճակում չհայտնվելու և սեփական արտադրանքի պահպանման և վաճառքի պայմանները վերահսկելու համար «Բարի Սամարացի» ընկերությունն արդեն իսկ նոր նախաձեռնությամբ է հանդես եկել և այսուհետ սեփական ուժերով վերահսկելու է սեփական արտադրանքի պահպանման և վաճառքի պայմանները: Իսկ վաճառքի այն կետերը, որոնք չեն բավարարի ընկերության կողմից ներկայացվող պահանջներին կկասեցնի նրանց մատակարարման պայմանագիրը:

Այսինքն, «Բարի Սամարացի» ընկերությունը, որը շուկայում հայտնի է որպես բարձր որակի մսամթերք արտադրող և բարձր պատասխանատվություն կրող ընկերություն, իրեն պատասխանատու է համարում նաև հետագա շղթայում առկա բացթողումները վերացնելու հարցում, որպեսզի սպառողը անբարեխիղճ վաճառակետերի պատճառով որևէ խնդրի առջև չկանգնի:

Այսուհետ, ընկերության շրջիկ լաբորատորիաներն անսպասելի այցեր են իրականացնելու վաճառքի կետեր, որի նպատակը սեփական արտադրանքի վաճառքի պայմանների հանդեպ վերահսկողություն իրականացնելն է: Մեր տեղեկություններով՝ նման այցերի ժամանակ պարզվել է, որ «Բարի Սամարացի» ընկերությանը չի գոհացրել շատ մեծ ու փոքր խանութների, ինչպես նաև հայտնի սուպերմարկետների ցանցերի սառնարանային պայմանները: Մասնավորապես՝ «Նոր Զովք», «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցը և այլն: Այս ամենի արդյունքում ընկերությունը դադարեցրել է իր արտադրանքի մատակարարումը որոշ խանութներ:

«Բարի Սամարացի» ընկերությունը թեև հրաժարվում է այս մասին որևէ տեղեկություն հայտնել, սակայն հիշեցնում է, որ անկախ ամեն ինչից իրենք հետևողական են լինելու և պատահական շրջայցերի միջոցով հայտնաբերելու են բոլոր անբարեխիղճ վաճառք իրականացնողներին:

«Բարի Սամարացի» ընկերությունից Orer.am-ին վստահեցրեցին, որ ինչքան ջանք ներդրել և ներդնում են եվրոպական ստանդարտներին համապատասխան մսամթերք արտադրելու համար, իրենց բարի համբավին և խոստմանը հավատարիմ նույն սրտացավությամբ էլ հետամուտ են լինելու այս հարցում: Ընդգծենք, նաև, որ «Բարի Սամարացի» ընկերությունը միակն է Հայաստանում, որը պատրաստ է նույնիսկ հեռավոր մարզեր մեկնել և ստուգել վաճառակետերի պահպանման պայմանները և թույլ չտալ, որ սպառողը վնաս կրի: Սա ևս մեկ անգամ փաստում է ընկերության պատասխանատվության բարձր զգացումի և սեփական արտադրանքի ու անվանը հավատարիմ լինելու մասին:

 

Նանա Կյուրեղյան

Загрузка...
Հզոր և միացյալ Հայաստանի հեռանկարը չի կարող դառնալ քաղաքական շահարկման առարկա Այսօրվա հավաքը կասկածելի է. ինչպես է մեկնաբանում Վահան Կոստանյանը 19-ամյա կնոջ 38 շաբաթական հղիության պտուղը մահացել է. նա մեղադրում է Իջեւանի հիվանդանոցի բժշկին Ռուբեն Հայրապետյանի թիկնապահը Արցախում մահացու վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդուն Օգտագործելով ժողովրդավարության թեզը՝ վարչապետը թուլացնում է իր դիրքերը. քաղաքագետ Օգտագործելով ժողովրդավարության թեզը՝ վարչապետը թուլացնում է իր դիրքերը. քաղաքագետ Հաղթանակած բազկամարտիկները վերադարձան հայրենիք.մեդալակիրների թվում է Գ.Ծառուկյանի որդին Էկոլոգիապես մաքուր և բարձրորակ մսամթերք տեղական արտադրողի կողմից Տիգրան Ավինյանը և Մարկ Փրիթչարդը բարձր են գնահատել ՄԹ «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից ՀՀ-ում իրականացվող ծրագրերը Լարսի անցակետը մի քանի ժամ փակ է լինելու բեռնատարների համար
Яндекс.Метрика
website by Sargssyan