Արցախի «Արդարություն» կուսակցության հայտարարությունը

Այսօր Արցախի «Արդարություն» կուսակցությունը ևս հայտարարություն է տարածել Վիտալի Բալասանյանի «Հանուն Արցախի» համազգային շարժում նախաձեռնությանը միանալու մասին: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի «Հանուն Արցախի» համազգային շարժում սկսելու նախաձեռնությունը ճիշտ ժամանակին, ճիշտ պահին արված սթափության կոչ ու ներքին պահանջ է հայ հանրության ուշադրությունը բևեռելու, մեր հնարավորություններն ու կարողությունները մեկտեղելու՝ ուղղված հայկական պետականության հիմքերն ամրապնդելուն, մեր զորությունը բազմապատկելուն: Վիտալի Բալասանյանը իր հայտարարության, ապա մամուլում հրապարակված հարցազրույցում, հանգամանորեն վերծանել է շարժման ծրագրային դրույթների ամբողջական պատկերը, անդրադարձել նրա նպատակներին ու շարժման առաջ ծառացած խնդիրներին, որոնց հանդեպ դժվար է անտարբեր կեցվածք ընդունել, եթե մտահոգված ես քո երկրի հետագա զարգացման խնդիրներով: Համազգային շարժման բնույթն ու էությունը, նրա հստակ նպատակները, ինչպես և ակնկալվում էր, բուռն հետաքրքրություն է առաջացրել առանձին անհատների, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների, այդ թվում և Արցախի «Արդարություն» կուսակցության անդամների շրջանում, քանի որ շարժման որդեգրած մոտեցումները, նախանշված նպատակները բխում են նաև մեր կուսակցության ծրագրային դրույթներից: Հարցման կարգով ուսումնասիրելով շրջանային և սկզբնական կազմակերպություններում շարժման հանդեպ առկա բարյացակամ տրամադրությունները, համոզվելով, որ ամենուր դրական վերաբերմունք է ձևավորվել, Արցախի «Արդարություն» կուսակցությունը հայտարարում է «Հանուն Արցախի» համազգային շարժմանը միանալու մասին և հավաստիացնում, որ իր հնարավորությունների սահմանում ամեն կերպ ձգտելու է օժանդակել շարժմանը»:

Загрузка...
Ընթանում է Քոչարյանի եւ մյուսների գործով բողոքների քննությունը. Քոչարյանը դատարանում է (ուղիղ) Սպառողը սկսել է տարբերել որակյալ մսամթերքն անորակից Սպառողը սկսել է տարբերել որակյալ մասամթերքն անորակից All.me-ն կներկայացնի թվային տնտեսության մարտահրավերները Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին Արցախի «Արդարություն» կուսակցության հայտարարությունը «Բա մեր ջանը քար է՞ր, պարոն Փաշինյան«. Շարմազանովը՝ իշխանության հասցեին քննադատության մասին Վերջապես ո՞ւմ թեկնածուն է Վահե Գրիգորյանը, ով «պետք է տնօրինի մեր դատաիրավական համակարգը» «Շնող» ՀԷԿ-ի թեման «ջրվե՞ց» Դա­տա­կան «փո­թո­րիկ մի բա­ժակ ջրում» Այդ գող-ավազակները պետք է մայթերի տակով «մասկիրովկայով» քայլեն, էդ մարդիկ հիբրիդային պատերազմ են վարում. Փաշինյան
Яндекс.Метрика
website by Sargssyan