Շիրակի մարզի դատախազությունը բացահայտել է կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված 85 մլն դրամի վնաս

2019 թվականի առաջին 4 ամիսներին ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության տակ գտնվող վարույթներով հարուցվել է կոռուպցիոն բնույթի 26 քրեական գործ՝ բոլորն էլ դատախազների կողմից: Նշված քրեական գործերով նախաքննությունը ներկայումս շարունակվում է:

Քրեական գործերը հարուցվել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ տարբեր չափերի յուրացում կամ վատնում կատարելու,  խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, փաստաթղթեր կեղծելու, կաշառք ստանալու, տալու եւ կաշառքի միջնորդության հատկանիշներով:

Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերն արձանագրվել են հետեւյալ ոլորտներում.

12 դեպք՝ տեղական ինքնակառավարման ոլորտ,

10 դեպք՝ կրթության ոլորտ,

1 դեպք՝ կադաստրային գործունեության ոլորտ,

1 դեպք՝ զորակոչային ոլորտ,

1 դեպք՝ բանկային ոլորտ,

1 դեպք՝ առողջապահության ոլորտ:

2019թ ընթացքում հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում 3 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից 2-ը դպրոցի, 1-ը արհեստագործական ուսումնարանի տնօրեններ:

Քրեական հետապնդման ենթարկվող նշված բոլոր պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին (մեկի դեպքում՝ այս խափանման միջոցը կիրառվել է նախնական կալանքը փոփոխելու արդյունքում):

Նշված ժամանակահատվածում կոռուպցիոն հանցագործության դեպքերով քննվող այլ քրեական գործերով 4 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով՝ համաներման ակտի կիրառման, ինչպես նաեւ մեղադրյալների կողմից գործուն զղջալու հիմքով:

Համաձայն ՀՀ գլխավոր դատախազության որդեգրած քրեական նոր քաղաքականության՝ կոռուպցիոն յուրաքանչյուր գործով պաշտոնատար անձանց մեղադրանք առաջադրելուց հետո քննարկման առարկա է դարձվում դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ տվյալ անձանց պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու կամ նրանց պաշտոնից ազատման, այլ կարգապահական պատասխանատվության միջոցներ ձեռնարկելու նպատակով համապատասխան իրավասու պաշտոնատար անձանց միջնորդագրեր ներկայացնելու հարցը: Այդ համատեքստում մարզի դատախազի ներկայացրած միջնորդագրերի հիման վրա առերեւույթ կոռուպցիոն հանցագործություն կատարելու համար մեղադրվող մեկ պաշտոնատար անձ պաշտոնից ազատվել է, իսկ թվով 14 պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել են կարգապահական ներգործության տարբեր միջոցներ:  

2019թ 4 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով նախապատրաստված նյութերով ու հարուցված քրեական գործերով նախնական բացահայտված՝ պետությանը պատճառված վնասը կազմել է 84.978.091 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 9.350.000 դրամ: Նշված արդյունքները 3 անգամ գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները:

Загрузка...
Սյունիքում 45-ամյա վարորդը, BMW-ով մոտ 150 մետր գլորվել է ձորում. վարորդի 5-ամյա աղջիկը տեղում մահացել է (լուսանկարներ) 28-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է ծառն ու բախվել բնակելի շենքի պատին 31-ամյա քաղաքացին ոչ սթափ վիճակում փորձել է նետվել Հաղթանակ կամրջից 42-ամյա քաղաքացին ՊՆ հսկիչ-անձնագրային կետի մոտ փորձել է ինքնահրկիզվել Արմավիրում ավտոլվացման կետի աշխատակիցը փորձել է ինքնասպան լինել. Նա պնդել է, որ պատճառը ավտոլվացման կետի տերն է Նոր Նորքի նախկին թաղապետ Արմեն Ուլիխանյանը ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է բաժանել՝ իր թեկնածու եղբոր համար Ոստիկանները մարզադպրոցում կատարված ապօրինություններ են բացահայտել․ յուրացվել է 16․86 մլն դրամ Ողբերգական վթար Տավուշում. ՈՒԱԶ-ը բախվել է քարերին ու շրջվել. կա 1 զոհ. Վարորդին փորձել են փոխել Անչափահաս երիտասարդը դանակահարել է 51-ամյա տղամարդուն Շիրակի մարզի դատախազությունը բացահայտել է կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված 85 մլն դրամի վնաս
Яндекс.Метрика
website by Sargssyan