Անչափահաս երիտասարդը դանակահարել է 51-ամյա տղամարդուն

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 51-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ 2019 թվականի մայիսի 6-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, 2002թ. ծնված երիտասարդը, կենցաղային հացերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, իր մոտ գտնվող դանակով դիտավորությամբ հարվածել է Աբովյան քաղաքի` 1968թ. ծնված բնակչին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` 2002թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ծնողի հսկողությանը հանձնելը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Загрузка...
Սյունիքում 45-ամյա վարորդը, BMW-ով մոտ 150 մետր գլորվել է ձորում. վարորդի 5-ամյա աղջիկը տեղում մահացել է (լուսանկարներ) 28-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է ծառն ու բախվել բնակելի շենքի պատին 31-ամյա քաղաքացին ոչ սթափ վիճակում փորձել է նետվել Հաղթանակ կամրջից 42-ամյա քաղաքացին ՊՆ հսկիչ-անձնագրային կետի մոտ փորձել է ինքնահրկիզվել Արմավիրում ավտոլվացման կետի աշխատակիցը փորձել է ինքնասպան լինել. Նա պնդել է, որ պատճառը ավտոլվացման կետի տերն է Նոր Նորքի նախկին թաղապետ Արմեն Ուլիխանյանը ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է բաժանել՝ իր թեկնածու եղբոր համար Ոստիկանները մարզադպրոցում կատարված ապօրինություններ են բացահայտել․ յուրացվել է 16․86 մլն դրամ Ողբերգական վթար Տավուշում. ՈՒԱԶ-ը բախվել է քարերին ու շրջվել. կա 1 զոհ. Վարորդին փորձել են փոխել Անչափահաս երիտասարդը դանակահարել է 51-ամյա տղամարդուն Շիրակի մարզի դատախազությունը բացահայտել է կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված 85 մլն դրամի վնաս
Яндекс.Метрика
website by Sargssyan