Մի փունջ բժշկական հումոր

 

Աստված բուժում է, բժիշկը` վերցնում փողը:

***
Արձակուրդ մեկնելուց առաջ իրար հրաժեշտ են տալիս երեք բժիշկ ընկերներ` ակնաբույժը, ականջի բժիշկը և գինեկոլոգը:
Ակնաբույժն ասում է.

- Դե, առայժմ, կտեսնվենք:

Ականջի բժիշկը.

- Լավ եղեք, հուսով եմ շուտով նորից կլսեմ ձեզ:

Իսկ գինեկոլոգը`
- Ողջույններս ձեր կանանց: Մի օր կանցնեմ:



***
Հոգեբանն այն մարդն է, ով գնում է սթրիփ-ակումբ և հետազոտում հանդիսատեսին:

***
Շտապ օգնության բժիշկների ասացվածքը` ինչքան դանդաղ գնաս, այնքան արագ կախտորոշես:

***
Լավ հիվանդություն է սկլերոզը. ոչ մի տեղդ չի ցավում, և ամեն օր նոր բաներ ես իմանում:

***
Կնոջ հետ վիճելը նման է ատամնաբույժի մոտ գնալուն` կամ ցավոտ է, կամ էլ թանկ:

***
- Բժիշկ, այդքան խորը մի կտրեք, արդեն երրորդ վիրահատական սեղանն եք փչացնում:

***
- Բժիշկ, ինչպե՞ս ապրեմ այսուհետև: - Ռեգուլյար:

***
- Բժիշկ, հաճախ որովայնի ցավեր եմ ունենում: -Խմու՞մ եք: - Խմում եմ, բայց չի օգնում:

***
Առողջ մարդը վատ հետազոտված հիվանդն է:

***
- Ի՞նչ է նշանակում ՈԱՀ-ն իմ ախտորոշման մեջ: - Ո՞վ ա հասկանում...

***
Բժշկի սենյակի ցուցատախտակին` «Ծաղիկներ և քաղցրեղեն չեմ խմում»:

***
Դեղատանը. - Ոչ, ոչ, մկնդեղ գնելու համար ձեզ բաղադրատոմս է պետք: Միայն զոքանչի նկարը քիչ է:

***
Անեսթեզիոլոգների գրառումներից. «Լավ ֆիքսված հիվանդն անզգայացման կարիք չունի»:

***
Հիվանդացության մակարդակն իջեցնել կօգնի միայն մահացությունը:

***
Դիահերձումը ցույց տվեց, որ հիվանդը մահացավ հերձումից:

***
Առողջություն գնել չի կարելի. կարելի է միայն դրանով վճարել:

***
Մեկ տարվա թերապիայից հետո հոգեբույժս ասաց. «Միգուցե կյանքը ոչ բոլորի համար է»:

***
Բոլոր բնական հյութերից, բժիշկն ինձ թույլատրել է միայն ստամոքսայինը:

***
- Բժիշկ, ատամներս դեղնել են: - Այդ դեպքում ձեզ կսազի շագանակագույն փողկապը: 
***
Բժիշկս ասաց, որ ինձ մնացել է ապրելու 6 ամիս ժամանակ, սակայն երբ ես չկարողացա նրան վճարել, 6 ամսից պակասեց ևս մեկ ամիս:

Загрузка...
Яндекс.Метрика
website by Sargssyan