Հակոբ Արշակյանը ՉԺՀ տրանսպորտի նախարարի հետ քննարկել է Հայաստան–Չինաստան ուղիղ չվերթների հարցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակության կազմում Չինաստանում գտնվող ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ տրանսպորտի նախարար Լի Սիաոփենգի հետ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայքից։

Լի Սիաոփենգը Հակոբ Արշակյանին է ներկայացրել Չինաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված գործունեությունը, պատրաստակամություն հայտնել համագործակցելու մի շարք ուղղություններով։

Նախարարը ընդգծել է «Հյուսիս-հարավի» ռազմավարական նշանակությունը տարածաշրջանի և Հայաստանի համար, ինչպես նաև՝ այն որպես «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ծրագրի մի մաս դիտարկելու կարևորությունը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Չինաստանի և Հայաստանի միջև ուղիղ չվերթների հարցին, Հայաստանի տարածքով դեպի Չինաստան միջազգային տարանցիկ բեռնափոխադրումների թույլտվությունների ազատականացման խնդրին, երկու երկրների միջև բեռնափոխադրումներն ակտիվացնելու նպատակով համապատասխան համաձայնագիր ունենալու անհրաժեշտությանը։ Քննարկվել են նաև մեր երկրի ճանապարհաշինական ծրագրերում չինական կազմակերպությունների ընգդրկվելու հնարավորությունները։

Կողմերը, դրական գնահատելով հանդիպման արդյունավետությունը, նշել են, որ այն կնպաստի երկու երկրների նախարարությունների միջև գործունեության ակտիվացմանը, գործակցային կապերի ամրապնդմանը։

Загрузка...
Հզոր և միացյալ Հայաստանի հեռանկարը չի կարող դառնալ քաղաքական շահարկման առարկա Այսօրվա հավաքը կասկածելի է. ինչպես է մեկնաբանում Վահան Կոստանյանը 19-ամյա կնոջ 38 շաբաթական հղիության պտուղը մահացել է. նա մեղադրում է Իջեւանի հիվանդանոցի բժշկին Ռուբեն Հայրապետյանի թիկնապահը Արցախում մահացու վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդուն Օգտագործելով ժողովրդավարության թեզը՝ վարչապետը թուլացնում է իր դիրքերը. քաղաքագետ Օգտագործելով ժողովրդավարության թեզը՝ վարչապետը թուլացնում է իր դիրքերը. քաղաքագետ Հաղթանակած բազկամարտիկները վերադարձան հայրենիք.մեդալակիրների թվում է Գ.Ծառուկյանի որդին Էկոլոգիապես մաքուր և բարձրորակ մսամթերք տեղական արտադրողի կողմից Տիգրան Ավինյանը և Մարկ Փրիթչարդը բարձր են գնահատել ՄԹ «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից ՀՀ-ում իրականացվող ծրագրերը Լարսի անցակետը մի քանի ժամ փակ է լինելու բեռնատարների համար
Яндекс.Метрика
website by Sargssyan