Վթար Սեւանի ճանապարհին. վարորդը դիմել է փախուստի

Գեղարքունիքի մարզում՝ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհի 65-րդ կմ հատվածում, ժամը 20։25–ի սահմաններում բախվել են  Hyundai մակնիշի եւ ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ Ա. Բ.–ն իր վարած Hyundai մակնիշի 34 TP 750 համարանիշի ավտոմեքենայով դեպի Դիլիջան ընթանալիս բախվել է համընթաց երթևեկող, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչ, 37-ամյա Է.Ս.–ի վարած ВАЗ 2107 մակնիշի 36 AՍ 326 համարանիշի ավտոմեքենային։

Աղբյուրի փոխանցմամբ Hyundai-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի՝ անօգնական թողնելով 07-ի վարորդին: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները: Թերակղզում ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են Hyundai ավտոմեքենան և վարորդին: Վերջինս ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա գտնվել է ոչ սթափ վիճակում: Նա իր մոտ վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, հայտնաբերվել են միայն սոցքարտ և ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր: Պարզվել է, որ Hyundai-ը շահագործվում է որպես տաքսի։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ամբողջական տվյալները։

Загрузка...
Հզոր և միացյալ Հայաստանի հեռանկարը չի կարող դառնալ քաղաքական շահարկման առարկա Այսօրվա հավաքը կասկածելի է. ինչպես է մեկնաբանում Վահան Կոստանյանը 19-ամյա կնոջ 38 շաբաթական հղիության պտուղը մահացել է. նա մեղադրում է Իջեւանի հիվանդանոցի բժշկին Ռուբեն Հայրապետյանի թիկնապահը Արցախում մահացու վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդուն Օգտագործելով ժողովրդավարության թեզը՝ վարչապետը թուլացնում է իր դիրքերը. քաղաքագետ Օգտագործելով ժողովրդավարության թեզը՝ վարչապետը թուլացնում է իր դիրքերը. քաղաքագետ Հաղթանակած բազկամարտիկները վերադարձան հայրենիք.մեդալակիրների թվում է Գ.Ծառուկյանի որդին Էկոլոգիապես մաքուր և բարձրորակ մսամթերք տեղական արտադրողի կողմից Տիգրան Ավինյանը և Մարկ Փրիթչարդը բարձր են գնահատել ՄԹ «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից ՀՀ-ում իրականացվող ծրագրերը Լարսի անցակետը մի քանի ժամ փակ է լինելու բեռնատարների համար
Яндекс.Метрика
website by Sargssyan