Սուպերգավաթի հանդիպումը՝ «Երևան» տոնավաճառում

ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի «Ռեալ Մադրիդ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը հսկայական հետաքրքրություն էր առաջացրել աշխարհի բոլոր անկյուններում: Հայաստանը բնականաբար ևս բացառություն չէր: Նախ՝ տեսնել նորանկախ հայկական ֆուտբոլի պատմության լավագույն ներկայացուցչին՝ Հենրիխ Մխիթարյանին՝ Եվրոպայի սուպերգավաթը ձեռքին:

Բացի դրանից երկու ակումբները Հայաստանում ունեն երկրպագուների բազմահազարանոց բանակ: Նրանց ներկայացուցիչների մի ստվար զանգվածը խաղի օրը հավաքվել էր «Երևան» տոնավաճառում՝ հանդիպման համատեղ դիտման: Այս մեգամասշտաբ իրադարձությունը կազմակերպել էին հենց «Երևան» տոնավաճառն ու VivaroBet-ը՝ VivaroNews-ի ու realmadrid.am կայքի օգնությամբ:

Ամբողջ խաղի ընթացքը երկրպագուները վայելում էին գարեջրի անվճար հյուրասիրություն, ինչպես նաև նրանք հնարավորություն էին ստացել դառնալ հանդիպման մասնակից երկու ակումբների անվանական մարզաշապիկների երջանիկ տիրակալներից մեկը: Շապիկները շահելու հնարավորությունները խիստ բազմազան էին:

1. 5000 դրամ և ավելի գումար խաղադրույք կատարած ցանկացած երկրպագու դառնում էր խաղարկության մասնակից: Կտրոնները գցվել են պտտարկղի մեջ, և պատահականության սկզբունքով դուրս է հանվել երկու կտրոն: Խաղարկվել է Մադրիդի «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» անվանական մարզաշապիկներ:
 
2. Խաղի մեկնարկից առաջ բոլորին բաժանվել էին հատուկ կտրոններ՝ հանդիպման հաշիվը ճիշտ գուշակելու համար: Բոլոր նրանք, ովքեր օժտված են եղել այդ բացառիկ ունակությամբ, խաղի վերջում մասնակցել են խաղարկության և դարձյալ, պտտարկղից դուրս է բերվել 2 երջանիկ երկրպագուի տոմս, ովքեր ևս ստացել են մարզաշապիկներ:
 
3. Հանդիպման ընդմիջմանն էլ VivaroNews-ը կազմակերպել էր հարցամարտ՝ երկու ակումբի երկրպագուների մասնակցությամբ: Ամենից արագ և շատ ճիշտ պատասխան տվածները ստացան մարզաշապիկներ, իսկ պարտված մասնակիցներին շնորհվել են սփոփիչ մրցանակնր՝ «Ռեալի» տարբերանշաններով բարձեր:

Նկարներն կարող եք դիտել՝ այստեղ։

 

Загрузка...
website by Sargssyan