Քոչարյանի գործը քննող դատարանի դիմաց կրկին բողոքի ցույցեր են (ուղիղ)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում այսօր՝ մայիսի 15-ին, վերսկսվել են բողոքի ակցիաները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների եւ իշխանության կողմնակիցների մասնակցությամբ։ Դատարանի դիմաց մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացած, որոնք հսկում են կարգուկանոնը, հորդորում ցուցարարներին չհայհոյել միմյանց, իրավիճակը չլարել։

Իրավիճակը այս պահին դատարանի դիմաց հարաբերականորեն հանգիստ է։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ արդեն 4–րդ օրն է ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավորվածության վերաբերյալ հարցի քննությունը։

Նախորդ՝ մայիսի 15–ի դատական նիստում Քոչարյանի պաշտպանները շարունակեցին ներկայացնել իրենց դիրքորոշումը երկրորդ նախագահի խափանման միջոցի վերաբերյալ՝ պահանջելով կալանքից ազատ արձակել նրան։ Նշենք, որ նախքան գործը դատաքննության պատրաստելը, դատարանը երկրորդ նախագահի կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում պետք է կայացնի։

 

Загрузка...
Մխիթարյանի գործը նոր ազդակ է Եվրոպայի համար՝ լուծելու Ղարաբաղյան հակամարտությունը. Independent Հստակ ցուցում է տրված բոլոր օղակներին՝ իմ դեմ աշխատել. դատավոր Ալեքսանդր Ազարյան ԱՄՆ նախկին զինվորականները Թրամփին կոչ են արել Իրանի հետ պատերազմ չծավալել Քոչարյանի գրասենյակը հաստատում է. Սերժ Սարգսյանն այցելել է նրան կալանքից ազատվելուց հետո Միհրան Պողոսյանը հայ իրավապահներին չի հանձնվի Այն ճարտարապետները, որոնք կառուցել են այդ համակարգը, պետք է անպայման քրեական պատասխանատվության ենթարկվեն ՀՀԿ-ից հետ չմնալու գինը. ինչո՞ւ է մեծամասնությունը պարապուրդի մատնվել Թուրքիայի ՍԴ-ն վճռել է, որ Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցում իշխանությունները կրոնի ազատության իրավունքի խախտում են թույլ տվել Ու հնչե՛ց զանգը, հնչե՛ց․․․
Яндекс.Метрика
website by Sargssyan