Այլոց անտեղի քննադատելու փոխարեն, գործով զբաղվե՛ք

Հասմիկ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է . 

 

Ապատեղեկատվություն տարածել, մարդկանց հրամցնել իրականության սահմանները հատող ինֆորմացիա, արդյո՞ք սա արվում է ինքնանպատակ: 
Միանշանակ, ո՛չ: Պատճառներն այնքան էլ շատ չեն, միգուցե դա արվում է իրենց գաղտնի պայմանավորվածությունները քողարկելու նպատակով, կամ ինչպես իրենց է հարիր «ԲՈւՄ» անելու համար, կիրառել անուններ, ովքեր մշտապես հետաքրքրելու են հանրությանը: Հակառակ պարագայում հանուն ինչի են իրենց «աբիժնիկության» աստիճանն այսքան ակնհայտ ի ցույց դնում, առավելապես կոնկրետ քաղաքական ուժից և նրա ղեկավարից: Նման ակներև վարքագծով հանդես են գալիս մասնավորապես 1in.am կայքն ու «Ժամանակ» օրաթերթը , մասնավորապես անդրադառնալով, ինչ-որ դատական պրոցեսների մեջ հայտնված քաղաքական անձանց մասին կարծիքներ կորզելուն, և դա հանրության դատին հանձնել, բանեցնելով իրենց հիվանդագին երևակայության նվազ տարրերը: Եւ սա անել այն դեպքում, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այս հարցի վերաբերյալ բազմիցս էր իր դիրքորոշումը ներկայացրել, հստակ ձևակերպումով. «Գործը գտնվում է իրավապահների գործողությունների տիրույթում, որևէ գնահատական հնչեցնելուց զերծ կմնանաք»: Թերևս, պատասխանը տրամաբանական է, և ավելի քան ռացիոնալ: 
Լավ կլինի, որ քաղաքական ուժի ամբիցիաները լրատվական դաշտում բավարարողները, զբաղվեին հենց իրենց քաղաքական նախաձեռնությունների, հետագա պլանների, օրինագծերի բարձրաձայնմամբ, կամ եթե սա հետաքրքիր չէր, զբաղվեին ավելի մասշտաբային գործերով, օրինակ երկրում առկա խնդիրները բարձրաձայնելով: Ու անընդհատ չմտնեն այս կամ այն քաղաքական ուժի դաշտ, և ամեն կերպ փորձել խաղն իրենց ձեռքը վերցնել:
Հ.Գ. Գնահատել սովորեք Ձեր ժամանակը, հարգելինե՛րս...

Загрузка...
Մխիթարյանի գործը նոր ազդակ է Եվրոպայի համար՝ լուծելու Ղարաբաղյան հակամարտությունը. Independent Հստակ ցուցում է տրված բոլոր օղակներին՝ իմ դեմ աշխատել. դատավոր Ալեքսանդր Ազարյան ԱՄՆ նախկին զինվորականները Թրամփին կոչ են արել Իրանի հետ պատերազմ չծավալել Քոչարյանի գրասենյակը հաստատում է. Սերժ Սարգսյանն այցելել է նրան կալանքից ազատվելուց հետո Միհրան Պողոսյանը հայ իրավապահներին չի հանձնվի Այն ճարտարապետները, որոնք կառուցել են այդ համակարգը, պետք է անպայման քրեական պատասխանատվության ենթարկվեն ՀՀԿ-ից հետ չմնալու գինը. ինչո՞ւ է մեծամասնությունը պարապուրդի մատնվել Թուրքիայի ՍԴ-ն վճռել է, որ Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցում իշխանությունները կրոնի ազատության իրավունքի խախտում են թույլ տվել Ու հնչե՛ց զանգը, հնչե՛ց․․․
Яндекс.Метрика
website by Sargssyan