Exclusive. «Դու իմ կյանքն ես խոստովանությունը կանեմ միայն միակիս համար» Արայիկ Ավետիսյան

past.agency-ն գրում է.

Երբեմն հոգնում ենք նույնանման երաժշտական կատարումներից ու տեսահոլովակներում իրարից չտարբերվող սցենարային լուծումներից և, երբ համացանցում հայտնվում է երիտասարդ, հմայիչ կատարող ու ներկայացնում է թեթև, հումորային ժանրի աշխատանք, ինքնին հետաքրքրվում ես նրանով: Արայիկ Ավետիսյանը բազում գեղեցկուհիների ուշադրությունը գրավեց դեռևս «Սիրո ծովում» տեսահոլովակով, իսկ հաջորդ գործում մենք տեսանք մեկ այլ Արայիկ, որն էլ դարձավ մեր զրույցի թեման:

Past.am-ը փորձեց հասկանալ որքանո՞վ է նման Արայիկը իր ներկայացրած կերպարներին և ո՞ւմ էր հասցեագրված «Դու իմ կյանքն ես» տեսահոլովակը:

-Սովորում ես կոնսերվատորիայում, մասնագիտությամբ երգիչ ես, իսկ նոր տեսահոլովակում բոլորովին այլ կերպար, հե՞շտ էր հարմարվել ռեժիսյորի ընտրած կերպարի հետ :

- Իրականում կերպարային առումով ավելի նման եմ առաջին տեսահոլովակիս տղային, սակայն երկրորդի դեպքում փորձեցինք ստանալ հումորային տարբերակի տեսահոլովակ, թե ինչ ունեցանք արդյունքում հանդիսատեսի արձագանքներից երևում է: Դրական տրամադրություն ենք փոխանցել :

-Տեսահոլովակը անվանվել է «Դու իմ կյանքն ես». Երիտասարդների կողմից հաճախ արտաբերվող այդ արտահայտությունը դու ինքդ կիրառո՞ւմ ես :

- Դու իմ կյանքն ես արտահայտությունը դեռևս չեմ ասել ոչ մեկին, բայց կասեմ և ոչ միայն այդ, այլև ինչքան լավ խոսքեր կան այս աշխարհում կհնչի իմ կողմից միայն նրա համար, ով կլինի իմ կեսը, ինձ լրացնողը, իմ կյանքը երջանկությամբ լցնող այն միակը:

-Արայիկ հաստատուն քայլեր եք անում այս ոլորտում, որը կոչվում է շոուբիզնես, արդեն իսկ բավականին ներդրումներ եք արել, ձեր տեսահոլովակները տեսանելի որակյալ են, ըստ ձեզ ի՞նչն է կարևոր՝ ձայնային տվյալները, թե՞ լավ շոու ստանալը:

- Իմ կարծիքով երգիչը պիտի լինի նաև արտիստ և գրագետ երգելուն զուգահեռ կարողանա շոու անել, իհարկե այդ ամենի համար մեծ ֆինանսական ներդրումներ են հարկավոր, ներկա ժամանակի պահանջն է դա: Մարդիկ համերգների ժամանակ վճարում են, որպեսզի նրանց ուրախացնես, դրական էներգիա փոխանցես: Այնուամենայնիվ ինձ համար միշտ առաջնային է մնում երգչի ունեցած ձայնային տվյալները, Աստծո տված տաղանդը և մասնագիտական կրթության տիրապետելը 
 
Հասմիկ Ղարիբյանի մահվան առեղծվածը. Համացանցում է հայտնվել բացառիկ կադրեր Կարգին Հասոյի թաղման արարողությունից. Միայն տեսնեք, թե ինչ է ֆիքսել տեսախցիկը Ինչպես Նունե Եսայանը փրկեց իրավիճակը, երբ Քրիստինե Պեպելյանը մոռացավ երգի խոսքերը Պրեմիերա. Ռաֆայել Թունյան & Ջուլիա - <<Իմ արևն ես>> Երգի ՊՐԵՄԻԵՐԱ 2019 Մովսես Երեմյանի և Ռոզա Ֆիլբերգի զուգերգը Փշաքաղվել կարելի է . Երգի ՊՐԵՄԻԵՐԱ - ԼԻԼՈՒ - Բախտիս համար Տեսահոլովակի պրեմիերա. Մհեր և Ռոզա Ֆիլբերգ՝ «Милая Мила» Սյուզի Մելքոնյանն արդեն լուրջ մրցակից ունի. Թմբլիկ հայուհին կատարում է հանրահայտ Despacito երգը Սկզբում «Gole Sangam», իսկ հիմա «Kua Bol». Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է հերթական օտարալեզու երգը Հայերն իրենց ձայնով շարունակում են գրավել աշխարհը. հայուհու ցնցող ելույթը «Ուկրաինայի ձայն»-ում Բացառիկ տաղանդ բրիտանական Տաղանդը նախագծում. ժյուրիի անդամները երբեք այսպիսի էմոցիոնալ և սեքսուալ կատարում չէին լսել
website by Sargssyan