Սխտորի վանող հոտը կարելի է շատ արագ վերացնել այս միջոցով

Սխտորը կարող է սննդի համը դարձնել հիասքանչ, սակայն բերանի տհաճ հոտը, որը մնում է այն օգտագործելուց հետո, երբեմն կարող է խնդիր դառնալ: Օհայոյի համալսարանի ամերիկացի հետազոտողները որոշել են պարզել, թե որ սննդամթերքներն են օգնում մարդուն ազատվել սխտորի տհաճ հոտից:

Սխտորի մեջ պարունակվող AMS միացությունը մարսողության ժամանակ չի մարսվում, որի արդյունքում այն օրգանիզմից դուրս է գալիս շնչառական ուղիներով և քրտինքով: Դրանով էլ բացատրվում է այն կայուն հոտը, որը մարդու մոտ առաջանում է սխտոր օգտագործելուց հետո: Այս մասին հաղորդում է Blog.1in.am-ը:

Ուսումնասիրության արդյունքում կամավորները հում սխտոր են օգտագործել, որից հետո տարբեր սննդաթերքներ օգտագործել, որոնք պետք է հեռացնեին բերանի տհաճ հոտը: Ստացված արդյունքները ցույց են տվել, որ սխտորի հոտի դեմ ամենից արդյունավետ «պայքարում են» խնձորն ու կիտրոնը, այնուհետև նեխուրը, կանաչ թեյը, մաղադանոսը և սպանախը: Այս բոլոր սննդամթերքներում պարունակվում է պոլիֆենոլ, որը հեռացնում է տհաճ հոտը: Ամենամեծ արդյունքը ստանալու համար մասնագետները առաջարկում են այս սննդամթերքները համատեղել սխտորի հետ:

Նախկինում անցկացված ուսումնասիրություններն էլ ցույց են տվել, որ սխտորի հոտի դեմ արդյունավետ պայքարում է նաև կաթը, ընդ որում՝ ճարպազերծված կաթը ավելի մեծ արդյունքներ է գրանցում: 

8 ամիս շարունակ այս աղջիկը միայն խնձոր է կերել. Ահա, թե ինչ տեսք ունի նա 5 տարի անց Ինչ են նշանակում ձեռքիդ ափի գծերը Զարմանալի փաստեր մարդկային մարմնի մասին, որոնք շատերը չգիտեն Կրասուլայի` փողի ծաղկի այս օգտակար հատկությունները գուցե չգիտեիր Ի՞նչ են հուշում աչքերը. Ձեր աչքերի գույնը կբացահայտի ձեզ նորովի. Այս ըմպելիքը քայքայում է մեր օրգանիզմը, բայց մենք այն ամեն օր խմում ենք. անհավանական փաստեր Ամերիկացի տղամարդը պնդում է, որ ինքը Հիսուս Քրիստոսն է. Միայն տեսնեք նրա պահվածքը տեսախցիկի առջև 10 առանձնահատկություններ, որոնցով օժտված է մարդկանց միայն 1%-ը Կիտրոնը երեկոյան եփեք և խմեք առավոտյան, երբ արթնանաք… արդյունքը կզարմացնի Հիսուս Քրիստոսի արձանի մեջ 1777 թ.-ի գրություն են հայտնաբերել. տեսեք, թե ինչ էր դրանում ասված
website by Sargssyan