Արցախի Ազգային ժողովի պատվիրակությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները մայիսի 16-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար զոհված հայորդիների հիշատակին:

Արցախի խորհրդարանականները ծաղիկներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի, Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի եւ քառօրյա պատերազմում զոհվածների շիրիմներին, լռությամբ ու խոնարհումով հարգել նրանց հիշատակը:

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ իրենց պարտքն է ամեն անգամ Հայաստան այցելելուց լինել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում եւ խոնարհվել հերոսների շիրիմների առջեւ:

Արցախցի գործընկերներին ուղեկցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հակոբ Սիմիդյանը, Տիգրան Կարապետյանը եւ Արման Բոշյանը:

Загрузка...
Մխիթարյանի գործը նոր ազդակ է Եվրոպայի համար՝ լուծելու Ղարաբաղյան հակամարտությունը. Independent Հստակ ցուցում է տրված բոլոր օղակներին՝ իմ դեմ աշխատել. դատավոր Ալեքսանդր Ազարյան ԱՄՆ նախկին զինվորականները Թրամփին կոչ են արել Իրանի հետ պատերազմ չծավալել Քոչարյանի գրասենյակը հաստատում է. Սերժ Սարգսյանն այցելել է նրան կալանքից ազատվելուց հետո Միհրան Պողոսյանը հայ իրավապահներին չի հանձնվի Այն ճարտարապետները, որոնք կառուցել են այդ համակարգը, պետք է անպայման քրեական պատասխանատվության ենթարկվեն ՀՀԿ-ից հետ չմնալու գինը. ինչո՞ւ է մեծամասնությունը պարապուրդի մատնվել Թուրքիայի ՍԴ-ն վճռել է, որ Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցում իշխանությունները կրոնի ազատության իրավունքի խախտում են թույլ տվել Ու հնչե՛ց զանգը, հնչե՛ց․․․
Яндекс.Метрика
website by Sargssyan