Մեր ֆրակցիայի անդամներին բոլորին բերել է Գագիկ Ծառուկյանը, դա իր մենաշնորհն է. Նապոլեոն Ազիզյան.1in.am(տեսանյութ)

Եթե ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունից քննադատել են կառավարության հաշվետվությունը, ուրեմն այդքան էլ լավը չի հաշվետվությունը, և ես միանում եմ իմ կուսակիցների կարծիքին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը:

Նա նշեց, որ իրենք եկել են խորհրդարան իրենց ծրագրերն իրականացնելու, և եթե ընդունեն խմբակցության առաջարկությունները, իրենք գոհ կլինեն: «Մեր ծրագիրը այլընտրանք չունի»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ «Ծառուկյան» խմբակցությունը շատ միակուռ է, շատերը երազում են, որ «Ծառուկյան» խմբակցությունում պառակտում լինի, բայց նման բան չի կարող լինել. «Երևի ամենապինդ, ամենամիակուռ կուսակցությունը մեր կուսակցությունն է, մեր խմբակցությունն է»:

Նրա խոսքով՝ հիմա ամենամեծ գործն անհատներինն է. «Մենք էլ ունենք ուժեղ առաջնորդ, ինչպե՞ս կարող է նրա կարծիքը ֆրակցիայի համար բարձրագույն արժեք չներկայացնել: Մենք ազատ ենք մեր քննարկումների, որոշումների կայացման ժամանակ: Չեմ էլ թաքցնի, չեմ էլ ամաչի ասել, որ մեր ֆրակցիայի անդամներին բոլորին բերել է Գագիկ Ծառուկյանը. այդքան ջանքեր ոչ մի առաջնորդ չի դրել, որպեսզի 105 հոգանոց խորհրդարանում ստանա այդքան՝ 31 պատգամավոր: Սա իր մենաշնորհն է, նա շատ-շատ բան է արել բոլորի համար»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Загрузка...
Փաստորեն, վարչապետը հրահանգում է՝ գնալ ու պարտվել ՄԻԵԴ-ում. Քոչարյանի պաշտպան Ազատ խոսքի ճնշման հարցում 3 նախագահներն էլ իրենց «ավանդն» ունեցան, հիմա էլ անհասկանալի են իշխանությունների խաղի կանոնները Այդ որոշումով գիտության ֆինանսավորումը կդադարեցվի. ԵՊՀ հարյուրավոր գիտնականներ կկորցնեն իրենց աշխատանքը Ինչ-որ անբարոյականի զավակ տեսանյութ էր սարքել՝ իբր մայրս ադրբեջանուհի է. Արմեն Աշոտյանն առաջին անգամ մեկնաբանում է Աննա Հարությունյանը առաջին անգամ խոսել է իր և Միքայել Պողոսյանի ամուսնության մասին Փուլային լուծումը՝ փուլային հաղթանակն է Ինչ ընթացակարգով պետք է ուտել աղաբլիթը երազ տեսնելու համար. ով պետք է պատրաստի այն Սկանդալային տեսանյութ. Վազգենն ու Վանոն բացատրում են, թե ինչու... Գագիկ Սուրենյանի խոստումն ու իրականությունը Ձյունիկը իր գլխից մեծ գործեր է բռնում և անդադար խայտառակ լինում
website by Sargssyan