«ՀՀԿ-ականները վախերի մեջ են՝ դրախտից զրկվում են, Իգիթյանի հայհոյանքն էլ խուլիգանություն է».1in.am(տեսանյութ)

Ավագանու արտահերթ նիստին հանրապետականների պահվածքը, հայհոյանքները խոսում  են իրենց հոգեվիճակի մասին՝  վախերի մեջ են: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց  «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը ՝ անդրադառնալով ավագանու արտահերթ նիստի ընթացքում իրենց հասցեին հնչած քննադատություններին, դատի տալու սպառնալիքին ու «Երկիր ծիրանի»-ի անդամներից մեկին ուղղված  Լևոն  Իգիթյանի հայհոյանքին՝ «քեզնից ի՞նչ կին, ա՛յ բոզ»: Իսկ փոխքաղաքապետ Կամո Արեյանն  էլ ասել է, որ «ռեխները» բացելուց առաջ իրենց հաշիվ տան՝ կզրկվեն մի կտոր դրախտի բաժնից:

«Եթե չվախենային, ապա կարիք չէր լինի ո՛չ հայհոյելու, ոչ էլ նման հայտարարություններով հանդես գալու, նրանք հասկանում են, որ իրենք իրենց մասից են զրկվելու: Այս պահի դրությամբ իրենք գտնվում են այնպիսի պայմաններում, որը իրենց համար դրախտ է, և քանի որ  այդ դրախտը այլևս իրենց համար կարող է չգործել, հենց դրանից են  վախենում: Մեր առջև ոչ թե խնդիր է դրված դժոխքի վերածել, այլև մեր առջև խնդիր է դրված փոխել համակարգը, և մենք գնում ենք այդ ուղղությամբ: Մենք մերժում ենք բոլոր այն գործիքները, որոնցով գործել են այս նախկին համակարգի ներքո: Մեզ համար դա նախկին համակարգ է, որը իրեն սպառել է»,- շեշտեց Զարուհի Փոստանջյանը:

Ինչ վերաբերում Լևոն Իգիթյանի հայհոյանքին, ապա Զարուհի Փոստանջյանը ընդգծեց, որ այն իր մեջ հանցակազմ է պարունակում: «Հանցակազմը բնութագրվում է որպես խուլիգանություն, սրան պետք է արձագանքի իրավապահ մարմինը»,- շեշտեց նա:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Загрузка...
Փաստորեն, վարչապետը հրահանգում է՝ գնալ ու պարտվել ՄԻԵԴ-ում. Քոչարյանի պաշտպան Ազատ խոսքի ճնշման հարցում 3 նախագահներն էլ իրենց «ավանդն» ունեցան, հիմա էլ անհասկանալի են իշխանությունների խաղի կանոնները Այդ որոշումով գիտության ֆինանսավորումը կդադարեցվի. ԵՊՀ հարյուրավոր գիտնականներ կկորցնեն իրենց աշխատանքը Ինչ-որ անբարոյականի զավակ տեսանյութ էր սարքել՝ իբր մայրս ադրբեջանուհի է. Արմեն Աշոտյանն առաջին անգամ մեկնաբանում է Աննա Հարությունյանը առաջին անգամ խոսել է իր և Միքայել Պողոսյանի ամուսնության մասին Փուլային լուծումը՝ փուլային հաղթանակն է Ինչ ընթացակարգով պետք է ուտել աղաբլիթը երազ տեսնելու համար. ով պետք է պատրաստի այն Սկանդալային տեսանյութ. Վազգենն ու Վանոն բացատրում են, թե ինչու... Գագիկ Սուրենյանի խոստումն ու իրականությունը Ձյունիկը իր գլխից մեծ գործեր է բռնում և անդադար խայտառակ լինում
website by Sargssyan