Շախմատի պատանեկան առաջնություն՝ նվիրված Երևանի օրվան

Մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ անցկացված մարզական միջոցառումները եզրափակվել են Երևանի շախմատի
դպրոցների սաների առաջնությամբ:

Շախմատի 100 սեղանների շուրջ ավելի քան 200 պատանի պայքարել է հաղթանակի համար: Յուրաքանչյուր
դպրոցից առաջնությանը մասնակցել են լավագույն 16 սաները՝ մինչև 8 և մինչև 10 տարեկանների խմբերով:
Իմաստուն խաղի պատանի ներկայացուցիչները 5 խաղափուլ անցկացրել են խաղալով արագ շախմատ:

Ընդհանուր միավորներով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մալաթիա-Սեբաստիայի, 2-րդ տեղը` Նոր Նորքի, իսկ
3-րդ պատվավոր տեղը հավասար միավորներով կիսել են Ավան և Աջափնյակ վարչական շրջանների շախմատի
դպրոցների թիմերը: Հաղթողները պարգևատրվել են գավաթներով:

Առաջնությանը մասնակից ու գավաթների արժանացած երեխաները նկատել են, որ մեծ ոգևորությամբ էին
պատրաստվել սիրելի մայրաքաղաքի տոնին նվիրված խաղին և իրենց հաղթանակը նվիրել են սիրո քաղաք Երևանին:

Загрузка...
Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան.պետք է դադարել հետևել «կարևորը մասնակցությունն է» կարգախոսին «Միլան»-«Ինտեր». 223-րդ միլանյան դերբին՝ ֆուտբոլային շաբաթվա զարդարանք «Բավարիա»-«Լիվերպուլ». Խելահեղ բախում անգլիական ռոքի և գերմանական սիմֆոնիայի միջև Էլ Կլասսիկո. հանգուցալուծումը՝ Մադրիդում Փաստացի այսօր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան շարունակում է իրականացնել իր իրավասություններից դուրս գտնվող գործողություններ. ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյան Դահուկասպորտը՝ ՀԱՕԿ-ի մշտական ուշադրության կենտրոնում «Արսենալ»-«Բատե».Եվրոպա Լիգան որպես լոնդոնցիների միակ փրկություն Խառը մարտարվեստի մարզիկը մահացել է հենց ռինգում «Այաքս»-«Ռեալ Մադրիդ». Երիտասարդությունն ընդդեմ փորձի «Շիրակը» մեկնեց Թուրքիա եւ կանցկացնի 4 հանդիպում
website by Sargssyan