Այսօր հրշեջների միջազգային օրն է

Մասիսի 4-ը հրշեջների մասնագիտական տոնն է, որը միջազգային մակարդակում նշում են մասնագետները, որոնք պաշտպանում եւ փրկում են մարդկանց, կենդանիների կյանքերը, նրանց սեփականությունը, ինչպես նաեւ էկոհամակարգի օբյեկտները: Երբեմն կրակի դեմ պայքարը խլում է այդ քաջարի մասնագետների կյանքերը, հաղորդում է Calend-ը:

Հրշեջների միջազգային օրը սահմանվել է հենց այդպիսի մի քանի ողբերգական իրադարձությունների հետեւանքով՝ կապված անտառային հրդեհի մարման աշխատանքների հետ 1998 թվականի դեկտեմբերին, որը տեղի էր ունեցել Ավստրալիայում: Այդ ժամանակ իր ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել էր հինգ հրշեջ: Դա հրշեջների զոհվելու առաջին դեպքը չէր, սակայն հենց այդ օրը դրդեց մարդկանց նախաձեռնել Միջազգային օրը, երբ հնարավոր կլիներ մեծարել հրդեհի դեմ պայքարող հերոսներին, ինչպես նաեւ հարգանքի տուրք մատուցել աշխատանքային պարտքը կատարելիս զոհված հրշեջներին:

Այդ նախաձեռնությունն ընդունվել էր աշխարհի բազմաթիվ երկրներում, ինչին նպաստել էր դրա տարածումը Համացանցում: Որպես տոնակատարության օր ընտրվել էր Սուրբ Ֆլորիանի մեծարման օրը, որը համարվում է հրշեջների բարեխոսը: Այսպես, մի շարք երկրներում հենց մայիսի 4-ին են հրշեջները նշում իրենց մասնագիտական տոնը:

Загрузка...
Տիգրան Ավինյանը և Մարկ Փրիթչարդը բարձր են գնահատել ՄԹ «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից ՀՀ-ում իրականացվող ծրագրերը Լարսի անցակետը մի քանի ժամ փակ է լինելու բեռնատարների համար Գագիկ Ծառուկյանը Վերջին զանգի առթիվ այցելել է հարազատ դպրոց Էկոլոգիապես մաքուր և բարձրորակ մսամթերք տեղական արտադրողի կողմից Հրաչյա Ռոստոմյան. ՀԱՕԿ-ը ոչինչ չի պարտադրում ԱԼՕ նախաձեռնող խումբը դիմում է արցախցիներին Արցախում պայքարում են բջջային կապի մենաշնորհի դեմ, Աշոտ Ղուլյանը պաշտպանում է միակ օպերատորին «Գ. Ծառուկյան» հիմնադրամը դրամական պարգևներ է հանձնել Կոտայքի մարզի շրջանավարտներին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի խոշորամասշտաբ աջակցությունը Վարդենիսում Զապորոժիեի հայ համայնքի նախագահ Արտաշես Սարգսյանն աջակցում է Երկրապահին (տեսանյութ)
Яндекс.Метрика
website by Sargssyan