Ռոբերտ Քոչարյանի ազատությունը երաշխավորած Արցախի երկու նախագահները ժամանեցին դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը երաշխավորած Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը քիչ առաջ ժամանեցին Երեւանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ քննվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել–չլինելու հարցը։ Նշենք, որ նախագահող դատավորը պարտադիր էր համարել երաշխավորողների ներկայությունը դատական նիստին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց պետք է բացատրել իրենց իրավունքները: Բացի այդ, անձը, որը երաշխավորում է կալանքի տակ գտնվող անձի համար,  պատասխանատվություն է կրում քրեական պատասխանատվության ենթարկելվու առումով, եթե մեղադրյալը ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորվի։

Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանները մայսիսի 14–ին դատարանին ներկայացրեցին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորությունը։

Արցախի ներկա եւ նախկին նախագահները երաշխավորել են, որ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցնելու դեպքում,  վերջինս կդրսեւորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմնին ներկայանալուց եւ չի կատարի քրեական օրենսգրքով չթույլատրվող արարք։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Загрузка...
Թուրքիայի ՍԴ-ն վճռել է, որ Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցում իշխանությունները կրոնի ազատության իրավունքի խախտում են թույլ տվել Ու հնչե՛ց զանգը, հնչե՛ց․․․ ՔԿՀ-ներում առգրավել են 261 խաղաքարտ, 180 հատ կտրող-ծակող գործիք և 14 բջջային հեռախոս Երևանում նոր աղբավայրի նախագծման և կառուցման մրցույթին ներկայացվել է մրցութային 7 փաթեթ Տափաշշերից մինչև ճտքավոր կոշիկներ. ՀՀ ՊՆ իրային ծառայության նորամուծությունները Ստորագրվել է ՀՀ ՊՆ «Զինառ» ՓԲԸ-ի և ՌԴ ՊՆ «Վոենտորգ» ԲԸ-ի համագործակցության հուշագիրը Սորոսյան «դեսանտը». ինչո՞ւ է շտապում Փաշինյանը ՀՀ ԱԳՆ-ն պարտավոր է արձագանքել Հենրիկ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին. Մարուքյան Փաշինյանը որդեգրեց իրավահաջորդության սկզբունքը և մոտեցումները, և մենք խրվեցինք այս ճահճի մեջ. Վարուժան Ավետիսյան
Яндекс.Метрика
website by Sargssyan