«Տուն Տեղ» նախագիծն այլևս իրականություն է (տեսանյութ)

ViVARO ընկերության VNews լրատվական բաժինը «Արմենիա» և «Արմենիա
Պրեմիում» հեռուստաընկերություններով ներկայացնում է իր տեսակի մեջ  եզակի
և մասշտաբային  «Տուն Տեղ» հեռուստանախագիծը, որի շրջանակում
կներկայացվեն բնակարանի գնման, վերանորոգման, ձևավորման և կահավորման
հետ կապված գրեթե բոլոր խնդիրները և կառաջարկվեն բոլոր հնարավոր
լուծումները:
«Տուն Տեղ» հեռուստանախագիծը հեռարձակվելու է մայիսի 12-ից՝ «Արմենիա» և
«Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքներով : Յուրաքանչյուր թողարկում
լինելու է թեմատիկ, և դրանցից յուրաքանչյուրի ընթացքում մանրամասն
ներկայացվելու է այս կամ այն աշխատանքի համար անհրաժեշտ
ապրանքատեսականին, դրա գները և որակական հատկությունները, ինչպես նաև
աշխատանքի կատարման նրբությունները և գնային քաղաքականությունը»,- այս
մասին տեղեկացնում է նախագծի հեղինակ և հաղորդավար Կարեն Գրիգորյանը,
որը հանդիսանում է VNews – Business & Tech բաժնի խմբագիրը։

Նախագիծն ունի  երկու խորագիր, որոնցից մեկը՝ «Հայկական դիզայն»-ը
ընդգրկվելու է ամեն մի թողարկման մեջ և ներկայացնելու է հայկական դիզայնի
ճանաչված գործիչներին, իսկ մյուսը՝ «Դիզայնթրենդ»-ը ոչ միայն ընդգրկվելու է
ամեն մի թողարկման մեջ, այլև՝ ներկայացնելու է դիզայնի ոլորտում առկա
տենդենցները և համաշխարհային ճանաչում ունեցող բրենդների ու դիզայներների
ինտերիերի ձևավորման յուրահատուկ մոտեցումները:
Նորություններին կարող եք հետևել «Տուն Տեղ» հեռուստանախագծի
պաշտոնական  ֆեյսբուքյան էջից:

Загрузка...
Яндекс.Метрика
website by Sargssyan