Բրազիլացի ոստիկանները Ռիո դե Ժանեյրոյում սպանությունների կատարման «ռեկորդ են սահմանել»

Բրազիլական Ռիո դե Ժանեյրո նահանգում ոստիկանների կատարած սպանություններն ավելացել են 18 տոկոսով ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ՝ «խփելով բոլոր ռեկորդները», գրում է The Guardian-ը։

Պաշտոնական տվյալների համաձայն, որոնք հայտնվել են Associated Press գործակալության ձեռքում, ոստիկանները սպանել են 434 մարդ այդ շրջանում բախումների ժամանակ, այն դեպքում, երբ անցած տարվա նույն ցուցանիշը կազմել է 368 մարդ։

Սա ոստիկանների կողմից կատարված սպանությունների ամենաբարձր ցուցանիշն է 1998-ից ի վեր։ Տվյալները հրապարակվել են ապրիլի 17-ին։

Այժմ Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետը Ուիլսոն Ուիտցելն է՝ նախկին ծովային հետեւակ եւ նախագահ Ժաիր Բոլսոնարուի քաղաքական դաշնակիցը, որը խոստացել է «զրո հանդուրժողականություն» ոստիկանների կողմից հանցավոր աշխարհի հանդեպ եւ թմրավաճառներին անվանում է «թմրահաբեկիչներ»։

Ավելի վաղ, այս տարի, նա հաստատել էր իր պլանները «կրակել սպանելու համար» մարտավարության ներդրման մասին։

Միեւնույն ժամանակ, ոստիկանությունում հրաժարվել են մեկնաբանել տխուր վիճակագրությունը։

Նշվում է, որ 2014 թվականից կտրուկ ավելացել է բրազիլական ոստիկանության զոհերի թիվը՝ անգամ չնայած 2016-ին Օլիմպիական խաղերի անցկացմանը եւ ոստիկանական գործողություններում ռազմական ուժերի ներդրմանը։

Նշվում է, որ երկրում կրճատվել է հանցագործությունների որոշ տեսակների թիվը, մասնավորապես՝ գողությունը, բայց քննադատները կարծում են, որ հիմնական կառուցվածքային խնդիրները մնում են չլուծված։

Загрузка...
Սյունիքում 45-ամյա վարորդը, BMW-ով մոտ 150 մետր գլորվել է ձորում. վարորդի 5-ամյա աղջիկը տեղում մահացել է (լուսանկարներ) 28-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է ծառն ու բախվել բնակելի շենքի պատին 31-ամյա քաղաքացին ոչ սթափ վիճակում փորձել է նետվել Հաղթանակ կամրջից 42-ամյա քաղաքացին ՊՆ հսկիչ-անձնագրային կետի մոտ փորձել է ինքնահրկիզվել Արմավիրում ավտոլվացման կետի աշխատակիցը փորձել է ինքնասպան լինել. Նա պնդել է, որ պատճառը ավտոլվացման կետի տերն է Նոր Նորքի նախկին թաղապետ Արմեն Ուլիխանյանը ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է բաժանել՝ իր թեկնածու եղբոր համար Ոստիկանները մարզադպրոցում կատարված ապօրինություններ են բացահայտել․ յուրացվել է 16․86 մլն դրամ Ողբերգական վթար Տավուշում. ՈՒԱԶ-ը բախվել է քարերին ու շրջվել. կա 1 զոհ. Վարորդին փորձել են փոխել Անչափահաս երիտասարդը դանակահարել է 51-ամյա տղամարդուն Շիրակի մարզի դատախազությունը բացահայտել է կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված 85 մլն դրամի վնաս
Яндекс.Метрика
website by Sargssyan