Ռոնալդուն` պատանի խաղացողին. Մեսսին վատ ֆուտբոլիստ է

lraber.info-ն գրում է.

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի` «Դեպորտիվոյի» հետ խաղից առաջ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կատակել է այն երեխաներից մեկի հետ, որոնք թիմին ուղեկցում են խաղադաշտ, փոխանցում է «Marca»-ն:

Տղան ասել է Ռոնալդուին.

«Ինձ համար դու լավագույնն ես աշխարհում, իսկ Մեսսին ... »: Ռոնալդուն որոշել է անձամբ ավարտել տղայի խոսքերն ու կատակել. «Իսկ Մեսսին վատ ֆուտբոլիստ է»:

Երկխոսությանը միջամտել է նաև տղաներից մեկ ուրիշն ու ասել ,որ Մեսսին աշխարհի ամենաթույլ ֆուտբոլիստն է:

Վերջին տարիներին հաճախ են զուգահեռներ անցկացնում այս երկու ֆուտբոլիստների միջև: Վերջերս էլ պորտուգալացին հայտարարեց, որ ինքը համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է:

Հիշեցնենք` «Դեպորտիվոյի» հետ խաղն ավարտվել է մադրիդցիների` 7:1 հաշվով հաղթանակով, իսկ Ռոնալդուն դարձել է դուբլի հեղինակ: Երեկ դուբլի հեղինակ է դարձել նաև Մեսսին` երկու անգամ գրավելով «Բետիսի» դարպասն ու նպաստելով կատալոնացիների հաղթանակին (5:0):

 

Загрузка...
website by Sargssyan