Նեյմարը Փարիզի ռեստորաններից մեկում տոնել է ծննդյան 26-ամյակը. Միայն տեսնեք, թե էլ ով էր հրավիրված

ՊՍԺ-ի բրազիլացի աստղ Նեյմարն այսօր` փետրվարի 5-ին, տոնում է ծննդյան 26-րդ տարեդարձը, սակայն խնջույքը կազմակերպել է երեկ Փարիզի շքեղ ռեստորաններից մեկում:

Հյուրերի թվում են եղել ՊՍԺ-ում Նեյմարի խաղընկերներ Դանի Ալվեսը, Կիլիան Մբապեն, Մարկո Վերատին, Անխել դի Մարիան, ինչպես նաև թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին և բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռոնալդոն:

Հիշեցնենք` շաբաթ օրը ՊՍԺ-ն հյուրընկալվելիս վստահ հաղթանակ է տարել «Լիլի» նկատմամբ (3:0): Խփած գոլերով աչքի են ընկել հոբելյար Նեյմարը, ինչպես նաև Յուրի Բերչիցեն և Ջովանի Լո Չելսոն:

Այս պահին ՊՍԺ-ն գլխավորում է ֆրանսիական Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը` երկրորդ տեղում ընթացող «Մարսելին» գերազանցելով 11 միավորով:

 

Առավել մանրամասն՝    այստեղ

Загрузка...
Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան.պետք է դադարել հետևել «կարևորը մասնակցությունն է» կարգախոսին «Միլան»-«Ինտեր». 223-րդ միլանյան դերբին՝ ֆուտբոլային շաբաթվա զարդարանք «Բավարիա»-«Լիվերպուլ». Խելահեղ բախում անգլիական ռոքի և գերմանական սիմֆոնիայի միջև Էլ Կլասսիկո. հանգուցալուծումը՝ Մադրիդում Փաստացի այսօր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան շարունակում է իրականացնել իր իրավասություններից դուրս գտնվող գործողություններ. ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյան Դահուկասպորտը՝ ՀԱՕԿ-ի մշտական ուշադրության կենտրոնում «Արսենալ»-«Բատե».Եվրոպա Լիգան որպես լոնդոնցիների միակ փրկություն Խառը մարտարվեստի մարզիկը մահացել է հենց ռինգում «Այաքս»-«Ռեալ Մադրիդ». Երիտասարդությունն ընդդեմ փորձի «Շիրակը» մեկնեց Թուրքիա եւ կանցկացնի 4 հանդիպում
website by Sargssyan