Նախաքննական մարմինը հրաժարվում է վերադարձնել Ռոբերտ Քոչարյանի առանձնատնից առգրավված իրերը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը արդեն 7 ամիս է՝ քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի եւ դրամական միջոցների վրա կալանք դնելու քննիչի որոշման դեմ ներկայացված բողոքը: Նշենք, որ արգելանքը դրվել է Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու համար առաջադրված մեղադրանքից մի քանի օր անց՝ 2018 թվականի հուլիսի 30-ին՝ ՀՔԾ քննիչի որոշմամբ:

Ավելի վաղ արգելանք էր դրված նաեւ Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը, սակայն, Մարդու իրավունքների պաշտպանի պահանջով հանվել էր:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը նշեց, որ դատարան ներկայացված բողոքը չի վերաբերվում գույքի կալանքին, այլ քննիչի գործողություններին՝ առգրավումների հետ կապված: Խուդոյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի տնից եւ գրասենյակից խուզարկությամբ առգրավված իրերը, առարկաները իրեղեն ապացույց չեն ճանաչվել, մինչդեռ պահվում են գործում։

«Քննիչը պատճառաբանում է, թե Ռոբերտ Քոչարյանի տնից եւ գրասենյակից խուզարկությամբ առգրավված իրերը ներկայումս չեն կարող տրամադրվել, քանի որ դրանք գործով առանձնացված չեն եւ դատարան չեն ուղարկվել որպես իրեղեն ապացույց»,– ասաց նա։

Փաստաբանը տեղեկացրեց, որ Քոչարյանի տնից առգրավված իրերի կազմում են Ռոբերտ Քոչարյանի բանկային փաստաթղթերը, օրինական ճանապարհով ձեռք բերված հրազենը, նույնականացման քարտը։ Ըստ պաշտպանի՝ զավեշտալի եւ անհասկանալի է, թե ինչու է վարույթն իրականացնող մարմինը պահում իր մոտ երկրորդ նախագահի նույնականացման քարտը եւ 2017 թ. կնքված աշխատանքային պայմանագիրը, որը, ըստ փաստաբանի, բացարձակ կապ չի ունեցել գործի հետ:

Խուդոյանի կարծիքով՝ այս մասով եւս առկա է իրավունքի խախտում։

Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ գույքի վրա կալանք դնելու մասին որոշման մեջ պետք է նշվի կալանքի ենթակա գույքը, ինչպես նաեւ գույքի այն արժեքը, որի վրա բավական է կալանք դնել` քաղաքացիական հայցը եւ դատական ծախսերն ապահովելու համար: Խուդոյանի խոսքով` վարույթն իրականացնող մարմինը չի հստակեցրել, թե ինչ ծավալի դատական ծախսեր կարող են լինել:

Ըստ դատախազության՝ Քոչարյանի գույքի վրա կալանք է դրվել հնարավոր քաղհայցի եւ դատական ծախսերի ապահովման համար: Այսօրվա դատական նիստին, անդրադառնալով Քոչարյանի առանձնատան խուզարկության ընթացքում առգրավված հրազենին, դատախազներից Վահե Դոլմազյանը նշեց, որ դրանք օրինական են կատարվել՝ դատարանի թույլտվությամբ կատարված խուզարկությամբ: Դոլմազյանն ասաց, որ այդ որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է վերաքննիչ դատարան, որը մերժվել է. հետեւաբար ըստ նրա՝ քննիչի գործողությունները եղել են իրավաչափ եւ օրինական:

Խուդոյանը եւս մեկ անգամ պնդեց, որ առգրավված առարկաները որեւէ կերպ կապ չունեն քննվող գործի հետ: «Անտրաբանական է այն մոտեցումը եւ ապօրինի են նաեւ այդպիսի գործողությունները, երբ դատարանը տալիս է խուզարկության թույլտվություն առգրավվելու նյութեր, առարկաներ, որոնք վերաբերում են հանցագործության դեպքին, բայց քննիչն իրեն իրավունք է վերապահում վերցնել նաեւ առարկաներ, որոնք այդ դեպքին չեն առնչվում»,–ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝  Ռոբերտ Քոչարյանի աշխատասենյակի չհրկիզվող պահարանից քննիչի կողմից վերցվել է 27 հազար 300 ԱՄՆ դոլարի չափ գումար. «Այդտեղ էլ գործ ունենք ապօրինի միջամտության հետ, որովհետեւ քրեական դատավարության օրենսգիրքը հստակ նախատեսում է, թե ինչ եղանակով է անձի գույքի վրա կալանք դրվում, եւ ինչպես է այդ գույքը վերցվում, մասնավորապես, դրա համար կազմվում է արձանագրություն, դա ներկայացվում է այն անձին, ումից այդ գույքը վերցվում է, պետք է պարզվի նախեւառաջ՝ այդ գույքը ում է պատկանում, որովհետեւ մենք նախկինում հասցեագրված դիմումներում ներկայացրել ենք, որ այդ գույքը իրականում պատկանում է ոչ թե Ռոբերտ Քոչարյանին, այլ նրա որդուն՝ Լեւոն Քոչարյանին : Միայն պարզելուց, այդ արձանագրությունը կազմելուց հետո այդ գույքի վերցնելը վարույթն իրականացնող մարմնի կողմից կարող է համարվել օրինական: Եվս մեկ անգամ պնդում եմ, որ այդ գույքը վերցվել է քրեական դատավարության օրեսնդրությամբ չնախատեսված կարգով»,- հայտարարեց Հովհաննես Խուդոյանը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1–ի գործով մեղադրվում է այլ անձանց հետ հանցակցությամբ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ գործարար Սիլվա Համբարձումյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։ Քոչարյանի պաշտպանական խումբը պնդում է, որ երկրորդ նախագահի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։

Загрузка...
Սյունիքում 45-ամյա վարորդը, BMW-ով մոտ 150 մետր գլորվել է ձորում. վարորդի 5-ամյա աղջիկը տեղում մահացել է (լուսանկարներ) 28-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է ծառն ու բախվել բնակելի շենքի պատին 31-ամյա քաղաքացին ոչ սթափ վիճակում փորձել է նետվել Հաղթանակ կամրջից 42-ամյա քաղաքացին ՊՆ հսկիչ-անձնագրային կետի մոտ փորձել է ինքնահրկիզվել Արմավիրում ավտոլվացման կետի աշխատակիցը փորձել է ինքնասպան լինել. Նա պնդել է, որ պատճառը ավտոլվացման կետի տերն է Նոր Նորքի նախկին թաղապետ Արմեն Ուլիխանյանը ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է բաժանել՝ իր թեկնածու եղբոր համար Ոստիկանները մարզադպրոցում կատարված ապօրինություններ են բացահայտել․ յուրացվել է 16․86 մլն դրամ Ողբերգական վթար Տավուշում. ՈՒԱԶ-ը բախվել է քարերին ու շրջվել. կա 1 զոհ. Վարորդին փորձել են փոխել Անչափահաս երիտասարդը դանակահարել է 51-ամյա տղամարդուն Շիրակի մարզի դատախազությունը բացահայտել է կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված 85 մլն դրամի վնաս
Яндекс.Метрика
website by Sargssyan