Ապատեղեկատվության տարածումն անվստահության ալիք է բարձրացնում՝ սկզբնաղբյուր հանդիսացող սուբյեկտների նկատմամբ

Աշոտ Աղայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ «Ժամանակ» օրաթերթը հանդես եկավ իր աշխատելաոճին բնորոշ, ոչ ադեկվատ և տկարամիտ լրագրողական կազմի վառ երևակայության արդյունքում ծնված հայտարարությամբ, համաձայն որի՝ Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող գազալցակայանները աշխատել են հարկերը թաքցնելով, ինչի հաշվին էլ բարեգործություններ են իրականացվել: Այս թերթի գործելաոճին արդեն իսկ ծանոթ ենք բոլորս, առանց լսելու երկրորդ կողմին հրապարակում են նյութ, որում անձի և ընկերության հասցեին հնչեցնում են անհիմն մեղադրանքներ: 
Ի գիտություն նշենք, որ գազալցակայաններրը աշխատել են պատշաճ կերպով և չեն խուսափել ոչ մի հարկային պարտավորությունից, անկախ թե որոշ վարձու գրչակներ ինչ լալահառաչ ստեր կհորինեն այդ կապակցությամբ:
Կարծես ոմանք փորձեր են անում նման անհիմն մեղադրանքներով խաղալ մարդկանց հեղինակության հետ: Նմանատիպ մեկ հրապարակում էլ ոստիկանության կողմից եղավ, որում ասվում է թե իբր ոմն Արտյոմ «Արարատցեմնետ» ընկերությունից ցեմենտ է գնել առանց համապատասխան հարկային փասթաթղթերի, ինչի արդյունքում պետության խոշոր չափով վնաս է հասցվել: Այս կապակցությամբ, «Մուլտի Գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը հայտարարություն է տարածել և հերքել այդ լուրերը, հավելելով, որ ՓԲԸ-ն այդ Արտյոմ կոչեցյալի հետ աշխատել է հետվճարային տարաժամկետ վճարման սկզբունքով, սակայն դեռևս նախորդ տարվա նոյեմբեր ամսին ընկերությունը դիմել է Ոստիկանություն, քանի որ վերջինները հրաժարվում էին վճարել դուրս գրված հարկային հաշիվների դիմաց, իսկ այն, թե «Արարատցեմենտ»-ը չի կատարել հարկային պարտականությունները, բացարձակ սուտ է և ապատեղեկատվություն:
Այս ամենից պարզ է դառնում, որ թե «Արարատցեմնետ» ՓԲԸ-ն և թե «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող գազալցակայանները աշխատել և շարունակում են աշխատել ըստ օրենքի և այս բոլոր մեղադրանքներն անհիմն են: Հուսանք սուտ լուրեր տարածող սկզբնաղբյուրենրը կգիտակցեն իրենց սխալը և հանրությանը կիրազեկեն իրականությունը:

Загрузка...
website by Sargssyan