Կեղծ հայտարարությունները չեն կարող խաթարել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի բնականոն գործունեությունը

Արիաննա Ա-Յանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է.

Երեկ համացանցում տարածվել էր հերթական ապատեղեկատվությունը այն մասին, թե իբրև ոմն Արտյոմ Զոհրաբյանը «Արարատցեմենտ>> ընկերությունից առանց համապատասխան հաշվապահական ձևակերպումների ցեմենտ է ձեռք բերել, որի արդյունքում պետությանը պատճառվել է նյութական վնաս։ Սակայն ժամեր անց «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի կողմից տարածվեց հայտարարություն, որով էլ ամբողջապես հերքվեց այդ լուրը: Լուրը ուղղակի չհերքվեց, այլ նաև տրվեցին կոնկրետ փաստացի ապացույցներ, որով կոնցեռնի տնօրենը բացահայտ կերպով ներկայացրեց Արտյոմ Զոհրաբյանի խաբեությունները և նաև այն, որ այդ մարդը տարիներ շարունակ խուսափել է ֆինանսական պարտավորությունների իրականացումից: Այսինքն հենց նրան պետք է մեղադրանք ներկայացվի, այլ ոչ թե օրինական աշխատող ընկերություններին: 
Լավ գիտենք, որ «Մուլտի գրուպ» կոնցեռը չէր կարող և անգամ փորձ չի արել խուսափել հարկային պարտավորություններից: Տարիներ շարունակ պատշաճ կերպով վճարվել են բոլոր հարկերն ու տուրքերը: Այս լուրը ուղղակի հիմար երևակայության արդյունքում է ծնվել, որն էլ չի սահմանափակվել և ունեցել էլ իր ոչ պակաս կեղծ շարունակությունը: Այս անգամ արդեն լրատվությունը սևեռվել է «Մուլտի գրուպ» կոնցեռի մաս կազմող գազալցակայաններին: 
Իբրև թե այստեղ նույպես կան խաղտումներ՝ հարկերը չվճարելու մասով: Սա արդեն ոստիկանության թերացումն է, որից էլ օգտվել են անգրագետ ու բթամիտ լրագրողները, ովքեր առանց պարզաբանման նյութը տարածել են: Սակայն ուզում եմ նշել այն կարևոր փաստը, որ այդ գազալցակայաններում չկան ոչ մի տեսակի խաղտումներ: Այս լուրը տարածել էր «Ժամանակ» թերթը, որին էլ պաշտոնական հայտարարությամբ պատասխանել էր Սեդրակ Առուստամյանը և հերքել այս լուրերը:
«Մուլտի գրուպ» կոնցեռը միշտ էլ պատշաճ կերպով վճարել է բոլոր հարկերը և չի ունեցել ոչ մի բացթողում իր գործում: 
Ուրախ կլինեի, որ բոլորը գիտակցեն մի պարզ իրականություն. երկրի բնակչության մի սվար զանգված աշխատում է այդ կոնցեռնում և դրա շնորհիվ ընտանիք է պահում և կերակրում՝ այդ թվում նաև այս ստոր ապատեղեկատվություն տարածող շինծու լրագրողների հարազատությունը: Եվ ուրեմն անկեղծ եղեք գոնե ձեր նկատմամբ և մի մտածեք միայն փողի մասին, որի համար Ձեր խոսքն եք վաճառում: Կարծում եմ համապատասխան հետևություններ կարվեն այնուամենայնիվ և այս արատավոր երևույթին՝ լրատվական ապատեղեկատվությանն այլևս ականատես չենք լինի:

Загрузка...
website by Sargssyan