Ոստիկանության լրատվության և «Ժամանակ» օրաթերթի անհիմն հայտարարությունները...

Սևակ Բրուտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջերս լրատվական կայքերը չտարբերելով ճիշտը կեղծիքից, հեքիաթայինը իրականից, մարդկայինը անմարդկայինից.....շարունակում են, մեկը մյուսից «քոփի արած» տեքստերով լրացնել իրենց օրվա լրահոսը: Այսօր հերթական չճշտված նյութը, հրապարակել էր «Ժամանակ» օրաթերթը, որը պարզապես չի համապատասխանում իրականությանը և անգամ այդ դեպքում լրատվականները սկսեցին դա տարածել: Բացի այն , որ այդ տեղեկությունը չճշտված էր , այլև միակողմանի էր, որը նույնպես լրագրողական մակարդակով դիտարկելիս էթիկայի կոպիտ խախտում է համարվում: Բայց դա դնենք մի կողմ ու անցնենք բուն թեմային: Ըստ մամուլի հրապարակած տվյալների՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ընկերությունը պետությանը իբրև թե պատճառել է 269 մլն. դրամի վնաս՝ չվճարված հարկերի տեսքով: Եվ բացի այս, իբրև թե նույն կերպով են աշխատել նաև գազալցակայանները, ու այս մասին տեղեկացնում էին Ոստիկանության լրատվության բաժնից:
Պետք է նշենք, սակայն որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնը երբեք էլ չի խուսափել հարկային պատասխանատվությունից, միշտ էլ պարտաճանաչ կերպով վճարել է հարկերը և տարածված տեղեկությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Այս մասին նաև պաշտոնապես հայտարարություն արեց «Մուլտի Գրուպ կոնցեռնի» տնօրեն Ս. Առուստամյանը , նշելով՝ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն իր հարկային պարտականությունները մշտապես իրականացրել է օրենքով սահմանված կարգով և պարտաճանաչ հարկատու է: Այսպիսով ոստիկանության մամուլի աշխատակազմին տեղեկացրեք, որ իրենց տարածած ոչ պաշտոնական տեղեկությունը լավ կլինի վերանայեն ու այսուհետ տարածեն իրականությանը համապատասխան տեղեկատվություն: Եվ միանշանակ հորդորում եմ բոլոր նման լրատվականների լրագրողներին, որ իրենց միֆերը գրեն իրենց հուշատետրում , ոչ թե ներկայացնեն իբրև թե «լուրջ» լրատվական կայքերում:

 

Загрузка...
Գ. Ծառուկյանի աջակցությամբ Երևանում գտնվող ՌԴ ՊՆ №21 դպրոցում մարզադահլիճ կկառուցվի Եթե նույնիսկ « Շշի Մելոյի » հարզատները գետնի տակն էլ անցնեն, միևնույն է չեն կարող խուսափել պատասխանատվությունից Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ արցախյան ռազմամարզական վարժարանը համալրվեց սպորտային գույքով Գ. Ծառուկյանն ընդունել է Սլովենիայի նախկին նախագահ Դանիլո Թյիրքի գլխավորած պատվիրակությանը Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանի պարզաբանումը Նարե Մանուկյանի բաց նամակի կապակցությամբ Գ. Ծառուկյանի շնորհիվ՝ Թումանյանի տուն-թանգարանն ամբողջությամբ նորոգվել է և բարեկարգվել Բացառիկ կադրեր. հեց հիմա , Թուրքերը Երևանի կենտրոնում խալին փռել նամազ են անում . (տեսանյութ) Ես կայֆերի սիրահար եմ… Ուղղակի կապշեք, երբ իմանաք, թե ինչու է Աննա Հակոբյանի եղբայրը բաժանվել կնոջից. Րոպեներ առաջ հայտնված տեսանյութը իրարանցում է առաջացրել համացանցում Սննդամթերքներ Չինաստանից, որոնցից հարկ է անհապաղ հրաժարվել Վլադիմիր Պուտինի հրավերով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է համաժողովի աշխատանքներին. Իվետա Տոնոյան
website by Sargssyan