Այդ որոշումով գիտության ֆինանսավորումը կդադարեցվի. ԵՊՀ հարյուրավոր գիտնականներ կկորցնեն իրենց աշխատանքը

2018 թվականի դեկտեմբերի 27-ին ֆինանսների նախարարության առաջարկով ընդունվել է որոշում բազային ֆինանսավորման մրցութային ընթացակարգի սահմանման մասով, որի արդյունքում, ինչպես ահազանգում են մի շարք ԵՊՀ գիտնականներ, հարյուրավոր ԵՊՀ աշխատակից գիտնականներ կկորցնեն իրենց աշխատանքը։

Համաձայն այդ որոշման՝ այն վերաբերում է հավելվածում նշված կազմակերպություններին։ Նախ, ի՞նչ կազմակերպությունների մասին է խոսքը, և այդ փոփոխություններն ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ կիրառվելու դեպքում «Առաջին լրատվական»-ի հարցին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, տեսական ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ Արամ Սահարյանը պատասխանեց․ «Ես կխոսեմ գիտակրթական կազմակերպությունների մասին։ Այդ հավելվածում ընդգրկված են հիմնադրամներ հանդիսացող համալսարանները՝ Ֆիզիկայի ինստիտուտը, Մատենադարանը և այն կազմակերպությունները, որոնց անվան մեջ կա հիմնադրամ բառը։ Հայաստանի Հանրապետությունում գիտության ֆինանսավորումը երեք հոդվածներով է գնում։ Առաջինը, դա բազային ֆինանսավորումն է, որը հատկացվում է ենթակառուցվածքների պահպանման համար։ Երկրորդը, դա թեմատիկ ֆինանսավորումն է, որը մրցութային է։ Եվ կա նպատակային ֆինանսավորում, որի ժամանակ պետությունը որոշակի խնդիրներ է դնում և ասում է, որ այդ խնդիրների լուծման համար ես հատկացնում եմ այսքան գումար։ Հիմա, համաձայն այդ որոշման՝ տվյալ կարգով գիտության ֆինանսավորումը կդադարեցվի։ Պետք է նշեմ, որ այնտեղ նույնիսկ չի նշվում մրցույթի անցկացման ընթացակարգը, թե ինչպես այն կանցկացվի, ում միջև է այն լինելու՝ լաբորատորիայի համար է, թե լաբորատորիայի աշխատակիցների»։

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի վարիչ, Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ռոման Ալավերդյանն էլ հավելեց․ «Ամբողջ հարցն այն է, որ ցանկացած բան կարելի է անցկացնել օպտիմալացման անվան տակ։ Ես չեմ լսել ոչ մի փոփոխություն, որ չասվի, թե դա արվում է օպտիմալացման ծրագրից ելնելով։ Բայց օպտիմալացումը միշտ չէ, որ պետք է ենթադրի աշխատատեղերի կրճատում կամ ֆինանսավորման դադարեցում։ Ընդհակառակը, հաճախ ֆինանսական տեսակետից պետք է բարելավում լինի, նոր հետո օպտիմալացում պահանջվի։ Օպտիմալ նշանակում է ներդրվածից համապատասխան արդյունքի ակնկալում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Загрузка...
Փաստորեն, վարչապետը հրահանգում է՝ գնալ ու պարտվել ՄԻԵԴ-ում. Քոչարյանի պաշտպան Ազատ խոսքի ճնշման հարցում 3 նախագահներն էլ իրենց «ավանդն» ունեցան, հիմա էլ անհասկանալի են իշխանությունների խաղի կանոնները Այդ որոշումով գիտության ֆինանսավորումը կդադարեցվի. ԵՊՀ հարյուրավոր գիտնականներ կկորցնեն իրենց աշխատանքը Ինչ-որ անբարոյականի զավակ տեսանյութ էր սարքել՝ իբր մայրս ադրբեջանուհի է. Արմեն Աշոտյանն առաջին անգամ մեկնաբանում է Աննա Հարությունյանը առաջին անգամ խոսել է իր և Միքայել Պողոսյանի ամուսնության մասին Փուլային լուծումը՝ փուլային հաղթանակն է Ինչ ընթացակարգով պետք է ուտել աղաբլիթը երազ տեսնելու համար. ով պետք է պատրաստի այն Սկանդալային տեսանյութ. Վազգենն ու Վանոն բացատրում են, թե ինչու... Գագիկ Սուրենյանի խոստումն ու իրականությունը Ձյունիկը իր գլխից մեծ գործեր է բռնում և անդադար խայտառակ լինում
website by Sargssyan