Եթե այս մանիպուլացիոն մեխանիզմը չկազմաքանդվի, ապա ամբողջությամբ կարժեզրկվի քաղաքագետների և փորձագետների անաչառ կարծիք արտահայտելու ինստիտուտը

Գուրգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Որքան էլ փորձենք տոլեռատնություն դրսևորել որոշ լրատվամիջոցների պարբերաբար կրկնվող և թիրախավորված սադրիչ գործունեության նկատմամբ, գալիս է պահ, երբ դա արդեն դուրս է անգամ բարոյկանության սահմաններից, էլ չենք խոսում լրագրողական էթիկայի իսպառ բացակայության մասին
Նման թիրախավորված և ապատեղեկատվության մեծ չափաբաժնով լցված լրատվականների շարքին է պատկանում «Ժամանակ» օրաթերթն ու դրա դուստր «ձեռնարկություն» 1in.am կայքը: Այս լրատվականներն արդեն տևական ժամանակ է, ինչ կոնկրետ թիրախավորել են ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ու նախագահ Գագիկ Ծառուկյանին և ամեն անպատեհ առիթով, ինչ-որ հորինված նյութերով, փորձում են խեղաթյուրել իրականությունը: Հասկանալի է, որ այս լրատվականները սպասարկելով կոնկրետ քաղաքական ուժի, փորձում են բավարարել այդ ուժի քաղաքական ամբիցիաները և պատահական չէ, որ որպես այդպիսին ընտրվել է ԲՀԿ-ն: ԲՀԿ-ի որդեգրած մարտավարությունը՝ այն է գործել ի շահ պետության ու ժողովրդի և երբեք ինքնանպատակ չընդիմանալ որևէ նախագծի կամ որոշման, խաթարել է իբր թե արմատական ընդդիմություն հռչակված ուժի անդորրը: ԱՅդ իսկ պատճառով, սադրելով, ինչ-որ ստոր ստեր հրոինելով, փորձում են անընդհատ շեղել բուն քաղաքական կուրսից, ինչը բնականաբար չի ստացվում, քանզի այդ գործելաոճը, արդեն վաղուց սպառել է իրեն և ի վերջո, հնարավոր չի անընդահատ ինչ-որ նյութեր հորինել: Լրատվականները սակայն, այդ սպառվածության վիճակից դուրս գալու համար, պլան Բ են մշակել և իրենց ցանկալի ասելիքը ներկայացնելու համար, հրավիրում են քաղաքագետների, փորձագետների և հարցազրույց են անցկացնում: Սակայն, այստեղ ևս կա շատ կարևոր վերապահում՝ կայքը զրուցակցի խոսքերը բուն կոնտեքստից կտրելով, այն նենգափոխելով տեղադրում է նյութի վերնագրում, այդկերպ թյուրըմբռնման մեջ գցելով ընթերցողին, կեղծ կարծիք է ձևավորում: Բնականաբար սա ոչ միայն թիրախավորված քաղաքական ուժի մտահոգվելու առիթն է, այլև հենց այն քաղաքագետի կամ փորձագետի, ով որ հարցազրույց է տվել այդ կայքին, քանզի նրա խոսքերն այդ դեպքում որպես գործիք են ծառայում ոմանց ձեռքին: Եթե այս մանիպուլացիոն մեխանիզմը չկազմաքանդվի, ապա շատ մոտ ժամանակնում, ամբողջությամբ կարժեզրկվի քաղաքագետների և փորձագետների անաչառ կարծիք արտահայտելու ինստիտուտը, ինչը լուրջ հարված կլինի լրատվադաշտին: Եթե սրա դեմ չպայքարեն նույն հարցազրույցի զոհ դարձակ քաղաքագետները և կոնկրետ այսօր 1in.am կայքի դեպքում քաղաքագետ Արմեն Բադալյանը, ապա ստացվում է, որ նրանք գիտակցաբար գնում են այդ մանիպուլացիաներին և կամովին, օգտագործելով քաղաքագետի իրենց ստատուսը, մասնակից են դառնում կեղծ կարծիք ձևավորելու գործընթացին: 
Տեսեք, 1in.am-ը այսօր կրկին շարունակականություն է տվել մի թեմայի, որը անձամբ էր ստեղծել և որի կապակցությաբ, հերքում էր հրապարակվել պաշտոնապես: Լուրն անմիջականորեն կապված էր Գագիկ Ծառուկյանի անվան հետ և հասկանալի է արդեն, որ զրուցակցին հրահրելու համար, հենց այդ թեմայով է սկսել իր զրույցը և զրուցակիցը՝ Արմեն Բադալյանը, կուլ տալով այդ խայծը, ոչ տեղին որակումներ է տվել մի երևույթի, որն ամբողջապես ապատեղեկատվություն էր իրենից ներկայացնում: Ստացվում է զոհը, կոնկրետ մեկի կողմից, բնականաբար կայքի հետ սերտ առնչություն ունեցող, այսպես ասած «փաթեթավորվել» էր և կոնկրետ շրջանակների մեջ ընկնելով, խոսել էր թեմայից, որը նախապես գծագրված էր եղել և որը միտում էր ունեցել կրկին անգամ շահարկել Գագիկ Ծառուկյանի կամ ԲՀԿ-ի անունը: 
Ինչևէ հուսանք, որ այս կեխտոտ գործելաոճն ու դրան հասնելու մեխանիզմները արմատախիլ կարվեն մեր իրականությունից, քանզի հանրությունն այս ժամանակահատվածում, հեղափոխությունից հետո, արդարացիորեն ակնկալում է բացառապես կառուցողական և արգասաբեր գործողություններ՝ քաղաքական ուժերի կողմից, իրենց իսկ ծրագրերի շրջանակներում և եթե այդ ճանապարհին, որևէ քաղաքական ուժ կամ գործիչ, իր նեղ անձնական շահերի համար կփորձի խանգարել այդ գործընթացին, վստահաբար կարժանանա լայն հասարակական-քաղաքական քննադատության, որը հավասարազոր կլինի ինքնաոչնչացման: Հուսանք ոմանք հետևություններ կանեն այս գրառումից և այլևս չեն փորձի մութ սենյակում սև կատվին փնտրել, այլ իրական գործով կզբաղվեն:
 
 
 

 

Загрузка...
website by Sargssyan