1in.am լրատվականի գործելաոճր հավաստի և անաչառ լրատվության դեմ իսկական մարտահրավեր է

Կարինե Դալլաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Լրատվական կայքերը ինֆորմացիայի գլխավոր աղբյուրն են, իսկ վերոնշյալ լրատվականների գլխավոր առաքելությունն օբյեկտիվ և հավաստի տեղեկատվության հաղորդումն է: Բայց արի ու տես, որ այս օրենքը միշտ չէ որ գործում է, իսկ դրանից տուժում է առաջին հերթին հասարակությունը, քանզի դառնում է մանիպուլացիայի զոհ: Նման մանիպուլատիվ գործելաոճ ունենում են որևէ ուժի շահերը սպասարկող լրատվականները, որոնք օգտագործում են իրենց ամբողջական գործիքակազմը մեկ այլ ուժին վարկաբեկել փորձելու համար:
Հայաստանյան լրատվական դաշտում ասածիս դասական օրինակը 1in.am լրատվականն է: Այս լրատվականում հաճախ կարելի է հանդիպել հոդվածների, որով այս կամ այն ձևով փորձում են վարկաբեկել ԲՀԿ-ին, փորձերը իհարկե երբևէ հաջողությամբ չեն պսակվում, քանի որ հնարածին են և հիմնազուրկ: Սակայն սա շատ արատավոր գործելաոճ է, որից տուժում է թե՛ մանիպուլացիայի զոհ դարձած հանրությունը, թե՛ քաղաքական դաշտը, և թե ամբողջ լրատվական դաշտը, որը նման կերպ անկառավարելի է դառնում: Սրան գումարվում է նաև այն, որ 1in.am-ը հրավիրում է քաղաքագետների, փորձագետների, և հետո նրանց խոքը խեղաթյուրում , նենգափոխում է, որպեսզի ստանա իր համար ցանկալի արդյունքը: Այս անգամ նման գործելաոճի զոհ էր դարձել քաղաքագետ Արմեն Բադալյանը, ում խոսքը ամբողջովին նենգափոխվել էր և որպես հոդվածի վերնագիր, ամբողջությամբ նրա ասածի հետ կապ չունեցող միտք էր ներկայացվել: Նման գործելաոճը հավաստի, ստույգ և անաչառ լրատվության դեմ իսկական մարտահրավեր է և քաղաքագետներն ու վերլուծաբաները պետք է հետևողական լինեն որպեսզի իրենց խոսքը չնենգափոխվի և հանրությանը այլ կերպ չմատուցվի: Դե իսկ 1in.am լրատվականը հուսանք մի օր կգիտակցի, որ սա Նոր Հայաստանն է և հին կարգերից քարշ տրված գործելաոճով երկար չի կարողանալու աշխատել, հանրության համբերության բաժակը մի օր լցվելու է:

Загрузка...
Գ. Ծառուկյանի աջակցությամբ Երևանում գտնվող ՌԴ ՊՆ №21 դպրոցում մարզադահլիճ կկառուցվի Եթե նույնիսկ « Շշի Մելոյի » հարզատները գետնի տակն էլ անցնեն, միևնույն է չեն կարող խուսափել պատասխանատվությունից Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ արցախյան ռազմամարզական վարժարանը համալրվեց սպորտային գույքով Գ. Ծառուկյանն ընդունել է Սլովենիայի նախկին նախագահ Դանիլո Թյիրքի գլխավորած պատվիրակությանը Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանի պարզաբանումը Նարե Մանուկյանի բաց նամակի կապակցությամբ Գ. Ծառուկյանի շնորհիվ՝ Թումանյանի տուն-թանգարանն ամբողջությամբ նորոգվել է և բարեկարգվել Բացառիկ կադրեր. հեց հիմա , Թուրքերը Երևանի կենտրոնում խալին փռել նամազ են անում . (տեսանյութ) Ես կայֆերի սիրահար եմ… Ուղղակի կապշեք, երբ իմանաք, թե ինչու է Աննա Հակոբյանի եղբայրը բաժանվել կնոջից. Րոպեներ առաջ հայտնված տեսանյութը իրարանցում է առաջացրել համացանցում Սննդամթերքներ Չինաստանից, որոնցից հարկ է անհապաղ հրաժարվել Վլադիմիր Պուտինի հրավերով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է համաժողովի աշխատանքներին. Իվետա Տոնոյան
website by Sargssyan