1in.am կայքը նենգափոխում է զրուցակցի խոսքերն ու ներկայացնում այն սեփական շահերից ելնելով

Գևորգ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Խոսքի ազատություն» ասվածը յուրաքանչյուրն հասկանում է այնքանով, որքանով թույլ է տալիս սեփական գիտակցությունը, այս տերմինը «դրոշակ» դարձրած ու յուրաքանչյուր թեմայի շուրջ իրենց ոչ կոռեկտ կարծիքը հայտնող լրատվականների թիվը հետզհետե ավելանում է։ Այստեղ առաջատարի իր կայուն դիրքը պահպանում է 1in.am-ը, որը դեռ վաղուց է հանդիսանում կոնկրետ քաղաքական ուժի շահերը սպասարկող, սուտ ու կեղծ ինֆորմացիան առաջ հրող էժանագին լրատվական։ 
Մի կողմ թողնելով այն հոդվածները, որոնք հիմնազուրկ են, ոչ հարիր լրատվական դաշտին, պետք է անդրադառնալ այն արատավոր պրակտիկային, որը թափ է հավաքել հատկապես վերջերս։ Խոսքը այս լրատվականի վերաբերմունքն է քաղաքագետների ինստիտուտի հանդեպ։ Ժամեր առաջ 1in.am-ի հետ հարցազրույց ունեցավ քաղաքագետ Արմեն Բադալյանը։ Հարցազրույցի ընթացքը ենթադրում էր, որ խոսքը վերաբերելու է Հայաստանում տիրող ներքաղաքական ու տնտեսական վիճակին։, սակայն շատերի սպասումները չարդարացան, երբ պարզվեց, որ Բադալյանը՝ իր կամքից անկախ, խոսել է այն ուժի դեմ, որին արդեն տևական ժամանակ է, ինչ թիրախավորել է այս լրատվականը՝ ասվածը Բարգավաճ Հայաստան կուսակցության մասին է։ 
1in.am-ը քաղաքագետներին փաթեթավորում է այնպես, ինչպես այդ պահին հարմար է իրեն, խեղաթյուրում է քաղաքագետի ասածը, ու նույնիսկ, եթե այն չի համապատասխանում իր նյութի կոնտեքստին, դա չի խափանում «հանցավոր սխեմայի» ընթացքը՝ լրատվականը կարևորում է միայն խոսքի այն հատվածը, որը կարող է ծառայեցնել իր շահերին։ 
Այս ամենից զատ կա ևս մի անընդունելի երևույթ, այս լրատվականը օրեր անց անդրանարձ է կատարել «Արարատցեմենտ» ընկերությունում ի հայտ եկած «բացթողումներին», ու դրանք նորովի ներկայացնելու փորձ է կատարում, իհարկե ուշացումով, քանի որ այս հերյուրանքն արդեն պաշտոնապես հերքվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի կողմից։ Սա ևս մեկ ապացույց է, որ այս լրատվականը ամեն գնով վարկաբեկում է այն ուժին, որին թիրախավորել է։
Սակայն ժանգոտած այս մեխանիզմը չի կարող երկար գործել, ի վերջո կան քաղաքագետներ, ու քաղաքական գործիչներ, ովքեր համակարծիք չեն այս կայքի տված ինֆորմացիայի հետ, ու մի օր ձայն կբարձրացնեն։
Այն պրակտիկան, որը կիրառում է 1in.am-ը՝ վտանգի տակ է դնում մի ամբողջ քաղաքագետների ինստիտուտ, խեղաթյուրելով քաղաքագետների մտքերը, նրանց դարձնում է իրեն «հանցակից», այսպիսով, հանրության վստահությունը պակասում է քաղաքագետների նկատմամբ, ու մենք ժամ առաջ պետք է հետամուտ լինենք, որ այս լրատվականը դադարեցնի իր ամոթալի գործելաոճը։

Загрузка...
Գ. Ծառուկյանի աջակցությամբ Երևանում գտնվող ՌԴ ՊՆ №21 դպրոցում մարզադահլիճ կկառուցվի Եթե նույնիսկ « Շշի Մելոյի » հարզատները գետնի տակն էլ անցնեն, միևնույն է չեն կարող խուսափել պատասխանատվությունից Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ արցախյան ռազմամարզական վարժարանը համալրվեց սպորտային գույքով Գ. Ծառուկյանն ընդունել է Սլովենիայի նախկին նախագահ Դանիլո Թյիրքի գլխավորած պատվիրակությանը Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանի պարզաբանումը Նարե Մանուկյանի բաց նամակի կապակցությամբ Գ. Ծառուկյանի շնորհիվ՝ Թումանյանի տուն-թանգարանն ամբողջությամբ նորոգվել է և բարեկարգվել Բացառիկ կադրեր. հեց հիմա , Թուրքերը Երևանի կենտրոնում խալին փռել նամազ են անում . (տեսանյութ) Ես կայֆերի սիրահար եմ… Ուղղակի կապշեք, երբ իմանաք, թե ինչու է Աննա Հակոբյանի եղբայրը բաժանվել կնոջից. Րոպեներ առաջ հայտնված տեսանյութը իրարանցում է առաջացրել համացանցում Սննդամթերքներ Չինաստանից, որոնցից հարկ է անհապաղ հրաժարվել Վլադիմիր Պուտինի հրավերով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է համաժողովի աշխատանքներին. Իվետա Տոնոյան
website by Sargssyan