Սին նյութերով լի զնդանի վերածված կայքի գործունեությունը վտանգավոր է ժողովրդավար պետության համար

Հասմիկ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ապատեղեկատվության տարածումը մեր օրերում արդիական թեմաներից մեկն է, համացացնցը ողողված է կեղծ լուրեր հրապարակող լրատվականներով, որոնք ինչ որ չափով իրենց ազդեցությունն են թողնում հասարակության մտածելակերպի խեղաթյուրման վրա: Այդ լրատվականների շարքից թերևս ամենահայտնին՝ 1in.am լրատվականն է, որը կատարելով քաղաքական ուժերից մեկի պատվերները, վերածվել է սին նյութերով լի զնդանի:
Ոչ ոքի համար նորություն չէ, որ այս կայքը պարբերաբար կեղծ հայտարարություններով է հանդես գալիս կոնկրետ քաղաքական ուժերից մեկի նկատմամբ, դրանում հետապնդելով իրենց «տերերի» շահը: 
1in.am կայքը իր սովորության համաձայն արել է հայտարարություն, որի իրավացիության մեջ համոզվելու համար անգամ չի լսել երկրորդ կողմի կարծիքը, սա ևս խոսում է նրանց ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճի մասին: Օրեր առաջ, երբ ոմն Արտյոմ Զոհրաբյանը հանդես էր եկել, այն հայտարարությամբ, որ «Արարատցեմենտ» ընկերությունը նրան տրամադրել է ցեմենտ առանց համապատասխան հաշվապահական ձևակերպումների, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն՝ Սեդրակ Առուստամյանը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որում ասվում էր, որ վերոնշյալ անձի հետ իրենք աշխատում են հետվճարային տարաժամկետ վճարման սկզբունքով և այդ անձը բավականին երկար ժամանակ է ինչ, չի կատարել իր պարտավորությունները, որի համար էլ «Մուլտի Գրուպ» ընկերությունը նախորդ տարվա նոյեմբեր ամսին դիմել է ոստիկանություն:
Սա վկայությունն է այն բանի, որ այս լրատվական կայքն աշխատում է բազմաթիվ խախտումներով, առանց որևէ հիմնավոր փաստերի հրապարակելով անուններ և մարդկանց հասցեյին անհիմն մեղադրանքներ հնչեցնելով: 
Այս կայքի գլուխգործոցների շարքին է դասվում նաև այն, որ պարբերաբար հրավիրում են քաղաքագետների, որոնց համար նախօրոք պատրաստում են այնպիսի հարցեր, որ կարողանան կոմպակտ ձևով ներկայացնել նրանց հնչեցրած պատասխանները: Այս դեպքում նրանց թիրախում հայտնվել է քաղաքագետ՝ Արմեն Բադալյանը, ով քաջատեղյակ լինելով, թե ում պատվերներն է կատարում այս կայքը, եկել և հարցազրույց է տվել, պատասխանելով նրանց ուղղորդված բոլոր հարցերին:
Նման գործելաոճ ունեցող լրատվականները մեր հասարակության համար չարիք են, քանի որ խեղաթյուրում են իրականությունը, դրանում հետապնդելով իրենց կերակրողի շահը: Մարդկանց հրամցնելով ապատեղեկատվություն, անհամաձայնության ալիք են բարձրացնում, ինչ էլ նրանց գլխավորն նպատակն է:

Загрузка...
Գ. Ծառուկյանի աջակցությամբ Երևանում գտնվող ՌԴ ՊՆ №21 դպրոցում մարզադահլիճ կկառուցվի Եթե նույնիսկ « Շշի Մելոյի » հարզատները գետնի տակն էլ անցնեն, միևնույն է չեն կարող խուսափել պատասխանատվությունից Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ արցախյան ռազմամարզական վարժարանը համալրվեց սպորտային գույքով Գ. Ծառուկյանն ընդունել է Սլովենիայի նախկին նախագահ Դանիլո Թյիրքի գլխավորած պատվիրակությանը Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանի պարզաբանումը Նարե Մանուկյանի բաց նամակի կապակցությամբ Գ. Ծառուկյանի շնորհիվ՝ Թումանյանի տուն-թանգարանն ամբողջությամբ նորոգվել է և բարեկարգվել Բացառիկ կադրեր. հեց հիմա , Թուրքերը Երևանի կենտրոնում խալին փռել նամազ են անում . (տեսանյութ) Ես կայֆերի սիրահար եմ… Ուղղակի կապշեք, երբ իմանաք, թե ինչու է Աննա Հակոբյանի եղբայրը բաժանվել կնոջից. Րոպեներ առաջ հայտնված տեսանյութը իրարանցում է առաջացրել համացանցում Սննդամթերքներ Չինաստանից, որոնցից հարկ է անհապաղ հրաժարվել Վլադիմիր Պուտինի հրավերով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է համաժողովի աշխատանքներին. Իվետա Տոնոյան
website by Sargssyan