1in.am լրատվականը իր համար ճանապարհ է հարթում դեպի աղբանոց ...

Ռոբերտ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երբ հասկանում ես, թե պատվերներով աշխատող լրատվամիջոցները ինչպիսի կեղտոտ մարտավարություն են մշակում՝ դրանով իսկ հանդերձ խեղաթյուրելով և՛ հասարակության գիտակցությունը, և՛ միանշանակ լրատվական դաշտը , հասկանում ես նաև , որ նման գործելաոճով սրա նման լրատվականները շուտով կհայտնվեն աղբանոցում: Հիմա էլ , երբ որ սկսել է սրանց ֆանտազիան չհերիքել, իրենց մոտ են հրավիրում քաղաքագետների, որոնց հետ ունեցած հարցազրույցի նյութը խեղաթյուրված ներկայացնում են հանրությանը, բացի այդ վերնագրեր են ընտրում այնպիսիները, որոնք բուն կոնտեքստից կտրված են և թեմային ընդհանրապես չեն վերաբերում, սրանցով նույնպես փորձում են թյուրըմբռման մեջ գցել ընթերցողին, մտածելով , որ մարդիկ ավելի շատ ընթերցում են միայն վերնագրերը և առաջ անցնում: 
Պարզ երևում է , որ վերջերս այս կայքը կոնկրետ հասկանալի պատճառներով թիրախավորել է ԲՀԿ-ին , ու սա բացարձակապես բացասական երևույթ է, և որը ոչ միայն ուղղված է այն քաղաքական ուժին , որին որ թիրախավորել են , այլև այն քաղաքագետին , ում խոսքը պարզապես խեղաթյուրում են ՝ օգտագործելով իրենց համար որպես գործիք: Կարծում եմ այս հարցով քաղաքագետները նույնպես պետք է քայլեր ձեռնարկեն , չէ որ նրանց անունը և խոսքը շահարկելով փորձում են իրենց կեղտոտ քայլերը իրագործեն: Այս անգամ էլ 1in.am-ը իր մոտ էր հրավիրել քաղաքագետ Արմեն Բադալյանին, ում հարցազրույցը կարդալիս պարզ երևում է, որ նա այնպիսի արտահայտություն չի արել կամ նման որևէ միտք չի արտահայտել, որը գրված է վերնագրում: Դե արդեն հասկանում ենք, որ այս «լրատվական» կայքը սպասարկելով կոնկրետ քաղաքական ուժի, փորձելով բավարարել նրանց քաղաքական ամբիցիաները, ամեն տեսակի կեղտոտ քայլերի է գնում , ինչը բնականաբար անթույլատրելի է և էթիկայի խախտում: Լրատվականները պետք է ճիշտ լրատվություն հաղորդեն հասարակությանը, այլ ոչ թե իրենց կեղտոտ խաղերով սպասարկեն քաղաքական ուժի շահը:

Загрузка...
website by Sargssyan