Կարևորը որոշների նման ոչ թե «ռադիկալ» ընդիմադիր խաղալն է, այլ յուրաքանչյուր պարագայում ժողովրդի և պետության շահի հստակ ամրագրումը

Շահանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ինչպես միշտ աչք զառնող ոչինչ չասող, սադրիչ հոդվածներ, ինչպես միշտ «Ժամանակ» օրաթերթ, և վերջինիս հետ նույն «թելը թելող» էլեկրոնային տարբերակ՝ 1in.am: Ու ինչպես միշտ, ականատեսն ենք երկուստեք քրոնիկ հակմանը դեպի խորհրդարանական երկրորդ ուժ՝ ԲՀԿ, մասնավորապես և առավելապես քաղաքական այս ուժի առաջնորդ՝ Գ. Ծառուկյան : Ամեն բացվող օր ու մի նոր հոդված՝ գերխնդիր դարձած նախապայմանով, անպայմանորեն շահարկել Գ. Ծառուկյանի անունն ու դրանով ինչ-որ հարցեր առաջացնել, կամ որոշների համար խնդիրներ լուծել, դա շրջանցենք, թերևս: Ամեն դեպքում հնարածին երևակայական հոդվածներով, անդադար շահարկումները, սպիտակը սևով ներկայացնելը կամ թե նպատակաուղղված ցեխ շպրտելը, այնքան է խորացել այս լրատվականի մոտ, որ զավեշտի է վերածվել ու հետաքրքիր է մինչև երբ, ու ինչքան ժամանակ է պետք «Ժամանակին» հասկանալու համար, որ այս նյութերը իրողություն չեն փոխում: 
Այնուամենայնիվ, այս շռնդալից հոդվածների իմաստն աներևույթ անհետացավ դեռևս դեկտեմբերին, երբ որոշների համար բաղձալի քվոտայով անցավ խորհրդարան, որպես քաղաքական երկրորդ ուժ: Եւ այս խմբակցությանը իրեն դրսևորելու հնարավորութուն տվել է ժողովուրդը, և այսօր այդ նույն ժողովուրդը, որ կարողացել է գնահատել տարիների աշխատանքը, ծավալած հանրօգուտ գործությունեությունը չի կարող սադրանքների հետևից գնալ: Նրա աչքի առաջ ԲՀԿ-ի, մասնավորապես Գ. Ծառուկյանի տարիների աշխատանքի փաստարկներ են, թեպետ ներկայումս այս խորհրդարանական ուժի ժողովրդամետ ու ժողովրդավար դիրքորոշումը, նրանց առաջադրած աննախադեպ ծրագրերը , ինչպես միշտ յուրովի են իրենց տեսակով և միանշանակ կտան իրենց արդյունքը: Կարևորը որոշների նման ոչ թե «ռադիկալ» ընդիմադիր խաղալն է, այլ յուրաքանչյուր պարագայում ժողովրդի շահի հստակ ամրագրումը:
Իսկ թե՛ օրաթերթը, և թե պոչ լրատվականը. ամեն մի նոր հոդվածով, որտեղ շեշտվում և անհիմն շահարկում են թե ԲՀԿ-ի, և թե առաջնորդի անունը, յուրաքանչյուրս էլ հստակ հասկանում ենք, որ սա նպատակաուղղված պատվեր է, թեպետ և ճանաչելով վերոհիշյալների հովանավորյալներին, հասկանում ենք հանուն ինչի են հրամցվում նման հոդվածները: Դե բայց, ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ, չափն անցնում եք՝ դառնում ծիծաղելի, ու հետևաբար հանձն առած գործն էլ ձախողում եք, ինքնին դարձնելով հեքիաթ: Հորդոր, և ինչու ոչ պահանջ, հերիք է ձեր դատարկաբանությունները հրամցնեք հանրությանը, գործե՛ք լրագրողական էթիկայի սահմաններում, վերադարձեք ռացիոնալ դաշտ, զբաղվե՛ք ձեր անաչառ աշխատանքով: Մեդալի մի կողմը մգեցնելուց առաջ մի մոռացեք հակառակ կողմի մասին, այն կարող է ավելի ազդեցիկ լինել: Մասնավորապես, երբ խոսվում է ԲՀԿ-ի մասին, այստեղ ձեր անբովանդակ հոդվածները ծածկվում են անձնանվեր աշխատանքով, արդեն ժամանակն է, արթնացեք խորը քնից, վայելեք ներկայիս իրավիճակը, իսկ եթե ի զորու չեք, գոնե հանգիստ թողե՛ք հանրության գիտակցությունը...

Нет описания фото.
Загрузка...
website by Sargssyan