Աբովյանում երիտասարդը 14-ամյա դեռահաս աղջկա հետ ոչ միայն սեքս, այլև տարբեր տեսակի սեռական գործողություններ է կատարել

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ ավարտվեց Արթուր Գ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Գ.-ն 2013 թվականի նոյեմբերի վերջերին, 2014 թվականի մարտի վերջերին ու հուլիսի սկզբին, լինելով 23-24 տարեկան, հաստատապես իմանալով, որ Սիմա Ա.-ի (անունը փոխված է)16 տարին չի բոլորել՝ 1999 թվականին ծնված աղջիկը հիշյալ ժամանակահատվածում եղել է 14-15 տարեկան, պարբերաբար նրա հետ ունեցել է սեռական հարաբերություններ:

Ըստ գործի նյութերի՝ Արթուրն անչափահաս աղջկա հետ հանդիպել է Երևանի Շևչենկոյի փողոցում գտնվող «Հոթել Լյուքս» հյուրանոցային համալիրում և իր «Ֆոլցվագեն գոլֆ» ավտոմեքենայում:

Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալը ոչ միայն սեռական հարաբերություններ է ունեցել Կոտայքի մարզի անչափահաս բնակչուհու հետ, այլև հանդիպումների ժամանակ նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի տարբեր գործողություններ:

Արթուր Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով:

Նախորդ դատական նիստին ներկայացած 15-ամյա տուժողը հայտարարեց, որ այն ամենը, ինչ եղել է իր ու Արթուրի միջև, ինչ նկարագրված է քրեական գործում, եղել է իրենց փոխադարձ համաձայնությամբ, իր ցանկությամբ, ինքը բողոք չունի Արթուրից, ավելին, սիրում է նրան և հույս ունի, որ իրենք ապագայում միասին են լինելու:

Մեղադրողի հրապարակած եզրակացության նկարագրությունից արտաքուստ չազդվելով՝ անչափահաս աղջիկն ուղիղ նայեց դատավորին ու համարձակ խնդրեց, որ դատարանը Արթուրի նկատմամբ մեղմ պատիժ նշանակի:

Աղջկա մայրը ևս հայտնեց, թե ներել է Արթուրին, բողոք չունի:

Ըստ մեղադրանքի էլ՝ Արթուրը դատվում է ո՛չ սեռական բռնություն գործադրելու, այլ միայն այն բանի համար, որ պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել ու սեքսուալ գործողություններ է կատարել 14-15-ամյա անչափահաս աղջկա հետ՝ թեկուզև նրա համաձայնությամբ ու ցանկությամբ:

Դատարանն ունկնդրեց կողմերի ճառերը:

Մեղադրող Մարգարյանն ասաց, թե ամբաստանյալի կատարածը 16 տարին չբոլորած անչափահաս աղջկա սեռական հասունացումը խաթարող արարք է, որն ավելի վտանգավոր է, երբ կատարվում է պարբերաբար, այն էլ՝ 21 տարին լրացած անձի կողմից:

Մեղադրողը հիշատակեց արարքի հանրային վտանգավորության աստիճանը, նշեց, որ ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և խստացնող հանգամանքներ ի հայտ չեն բերվել:

Ամբաստանյալին մեղսագրված հոդվածի մասով նախատեսված է 4-ից մինչև 10 տարի ազատազրկում, արագացված դատաքննության պայմաններում՝ պատիժը չի կարող գերազանցել 6 տարի 8 ամիս ազատազրկումը:

Մեղադրողը միջնորդեց, որ Արթուրը մեղավոր ճանաչվի և դատապարտվի 5 տարի ազատազրկման:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Խաչատրյանը նշեց, որ մեղադրողի ճառում չնկատեց մարդասիրության և արդարության սկզբունքների կիրառում:

Դատախազի միջնորդած պատիժը, պաշտպանի կարծիքով, ավելի քան խիստ է և անհիմն:

Գործով ի հայտ են բերվել ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ, որոնք մեղադրողը նկատի չի առել՝ ասաց պաշտպանը:

Նա հիշատակեց, որ իր պաշտպանյալն ի սկզբանե անկեղծորեն զղջացել է, խոստովանել է կատարածը, աջակցել է հանցագործության լիարժեք բացահայտմանը: Ավելին, նա հայտնել է այնպիսի մանրամասներ, որոնք հայտնի չէին, որոնց մասին միայն ինքը գիտեր, և այդ հանգամանքները տառացիորեն շարադրվել են մեղադրական եզրակացության մեջ: Դա, պաշտպանի կարծիքով, խոսում է այն բանի մասին, որ Արթուրը «բացարձակ» զղջացել է:

«Հավաստիացնում եմ, որ իմ պաշտպանյալը գիտակցել է իր արարքի լրջությունը և պատրաստ է կրելու դատարանի սահմանած ցանկացած պատիժը… Միայն թե պետք է հաշվի առնել, որ երիտասարդ տարիքում կատարվում են չգիտակցված, անփույթ իրավախախտումներ… Բայց Արթուր Գ.-ն իր 25 տարիների ընթացքում նախկինում ոչ մի իրավախախտում չէր կատարել… Նա պատվով ու գովասանքով ծառայել է բանակում՝ պատվոպահակային վաշտում, արժանացել է խրախուսանքների… հասարակության կողմից բնութագրվում է դրական… արատավոր սովորություններից զուրկ է, մինչև անգամ չի ծխում…»- ասաց պաշտպանը:

Նա նշեց, որ Արթուրի ծնողները և քույրը չեն աշխատում, նրանց ընտանիքի միակ աշխատողն Արթուրն է եղել: Ընտանիքն ապրում է վարձակալությամբ:

Պաշտպանը հիշեցրեց, որ տուժող կողմը «մեծահոգաբար» ներել է Արթուրին, երիտասարդները փոխադարձ զգացմունքներ ունեն, պատրաստվում են միմյանց հետ կապել իրենց կյանքը, երբ աղջիկը չափահաս դառնա:

«Եթե իրենք զգացմունքներ ունեն ու գնում են այդ քայլին, ինչո՞ւ երիտասարդներին չտալ այդ ազատությունը»,- ասաց պաշտպանը:

Նա հնարավոր համարեց իր պաշտպանյալի ուղղվելը՝ առանց պատիժը կրելու, և միջնորդեց նրա նկատմամբ մեղմ պատիժ նշանակել ու կիրառել պայմանական դատապարտություն:
Ամբաստանյալ Արթուր Գ.-ն սահուն արտաբերեց իր ճառը:

Նա ասաց, որ ամբողջովին միանում է իր պաշտպանին, անկեղծորեն զղջացել է, ներողություն է խնդրում բոլորից, հատկապես՝ տուժող աղջկանից ու նրա ծնողներից՝ իր կատարած սխալի համար: Այդ սխալը, ըստ ամբաստանյալի, ինքը կատարել է օրենքներից անտեղյակ լինելու, իրավական անգրագիտության պատճառով:

Ինքն ու տուժողը փոխադարձ զգացմունքներ ունեն, ամեն բան եղել է միայն զգացմունքների հիման վրա…

Ստացած դասը իր համար բավարար է, որ այլևս երբեք նման կարգավիճակում չհայտնվի՝ հավաստիացրեց ամբաստանյալը:

Վերջին խոսքում Արթուր Գ.-ն մեկ անգամ ևս ներողություն խնդրեց ու ասաց. «Երդվում եմ, որ երբեք նման բան չի կրկնվի»: Նա խնդրեց հնարավորինս մեղմ վարվել իր հետ, հնարավորություն տալ, որ իր կյանքով ու գործով ապացուցի ասածների ճշմարտացիությունը:

Ընդհանուր իրավասության դատարանը Արթուր Գ.-ին մեղավոր ճանաչեց մեղսագրված արարքների համար, դատապարտեց 4 տարի ազատազրկման, պայմանական դատապարտություն կիրառեց ու սահմանեց 2 տարի փորձաշրջան:

Արթուր Գ.-ն անհապաղ ազատ արձակվեց դատարանի դահլիճում: Նրա և ընտանիքի ուրախությանը չափ չկար:

Տուժող աղջիկն այս նիստին ներկա չէր, Արթուրի ազատ արձակվելը նա չտեսավ:LIVE NOWՄիացնել ուղիղ հեռարձակումըԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Загрузка...
Հեշտոցի գեղեցիկ դաջվածքներ, որ հաճելիորեն կխենթացնեն յուրաքանչյուր տղամարդու (Մուտքը միայն չափահասների համար) Հեշտոցի գեղեցիկ դաջվածքներ, որ հաճելիորեն կխենթացնեն յուրաքանչյուր տղամարդու (Մուտքը միայն չափահասների համար) ԲՌՆԱՑՐԵԼ ԵՆ…ամուր նյարդեր ունեցողենրը թող դիտեն.. Անվերջանալի ներքնաշորի փնտրտուք, խելագար կանայք...(մեծահասակների համար, երեխաները չբացեն) տեսանյութ Հեշտոցի գեղեցիկ դաջվածքներ, որ հաճելիորեն կխենթացնեն յուրաքանչյուր տղամարդու (Մուտքը միայն չափահասների համար) Թաքնված նկարահանում կանանց գաղութից.Ահա թե ինչ է կատարվում այնտեղ...(Չափահասների համար) «1,5 ամսական հղի եմ, բայց ուզում եմ ամուսնալուծվել... » Ի դեպ, սցենարներից ոչ մեկն էլ լավն ու հեշտ չէ, քանզի իրավիճակն ի սկզբանե սխալ հիմքերի վրա է դրված Կիսամերկ մոդելներ, կրքոտ համբույրներ, սեքսուալ պարեր․ Դեն Բիլզերյանի հերթական փարթին ( վիդեո):Մուտքը միայն տղամարդկանց համար Սեռը փոխած ու կին դարձած տղամարդը քնել է 2.000 տղամարդու հետ, ու ահա թե ինչեր է պատմել (Photo) Հեռու տարեք երեխաներին էկրաններից: ԱՐՅՈՒՆՈՏ ՄԵՐԻ․ սարսափի իրական կողմը (18+)
website by Sargssyan