Փաստորեն, վարչապետը հրահանգում է՝ գնալ ու պարտվել ՄԻԵԴ-ում. Քոչարյանի պաշտպան

Հիմա կառավարությունը ՄԻԵԴ-ում մի շատ վտանգավոր մոտեցում է սկսել դրսեւորել. Փորձ է արվելու ՄԻԵԴ-ում գտնվող գործերը եւ ապագայում դրանցով կայացվող վիճներն օգտագործել քաղաքական նպատակներով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Նա հիշեցրեց, որ 2018-ի սեպտեմբերի 15-ին Նիկոլ Փաշինյանը Փարիզում ելույթում ասել է, որ սկզբում գաղափար կար, որ ՄԻԵԴ դիմողների գործերով, եթե պետությունը սխալ է եղել, փորձի դիմումատուների հետ հաշտության գալ եւ բանը չհասնի Եվրոպական դատարան: Ալումյանը մեջբերեց Փաշինյանին. «Հիմա որոշել ենք այդ ճանապարհով չգնալ: Հիմա մենք այդ ճանապարհով չենք գնալու: Թող գնան Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության բոլոր գործերը պարտվեն ՄԻԵԴ-ում, եւ այդ գործերը հետ գան: Այդ ժամանակ իրենք պատասխան տան, թե այդ ոնց է եղել, որ տասնյակ գործերով ապօրինի վճիռներ են կայացվել»,-ասել է Փաշինյանը:

Փաստորեն վարչապետն ասում է, որ երբ այդ գործերը հետ գան, իրենք կարող են ասել, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակ մարդկանց իրավունքները խախտվել են: Սա նշանակում է՝ ՄԻԵԴ-ի վճիռները փորձել օգտագործել քաղաքական ընդդիմախոսների դեմ պայքարում:

Սա քողարկված հրահանգ է ՄԻԵԴ-ում մեր ներկայացուցիչներին, որոնք պարտավոր են այնտեղ կառավարության անունից առարկել դիմումատուների գանգատների դեմ: Փաստորեն վարչապետի կողմից հրահանգվում է այդ անձանց՝ գնալ եւ Եվրոպական դատարանում այդ գործերը տարվել, որպեսզի հետո վարչապետը կարողանա ապացուցել, որ նախկին իշխանությունները եղել են օրինախախտ»,-ասաց Ալումյանը:

Նա դա շատ վտանգավոր միտում համարեց՝ նկատելով, որ այդ միտումն այսօր նկատվում է մարտի 1-ի գործերով. «ՄԻԵԴ-ը շուտով բազմաթիվ գործեր է քննելու կապված «մարտի 1»-ի գործի հետ եւ եթե մեր կառավարությունն այնտեղ չներկայացնի բոլոր հակափաստարկները, ապա ՄԻԵԴ-ին այլ բան չի մնա, քան փաստել, որ մարդկանց իրավունքները խախտվել են մարտի 1-ին:Մինչդեռ եթե կառավարությունը բոլոր փաստարկները ներկայացներ, ՄԻԵԴ-ը կարող է այլ կարգի վճիռ կայացնել»,-ընդծեց պաշտպանը:

Նշենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ փետրվարի 7-ին որոշում էր կայացրել մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքն ու անփոփոխ թողնել Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու առաջին ատյանի դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը հունվարի 18-ին բավարարել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ եւ մերժել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: Այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում։ Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ կալանավորվել է 2018թ. հուլիսի 27-ին՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի որոշմամբ։ Օգոստոսի 13-ին այս որոշումը բեկանել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ արձանագրելով, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է։ Վճռաբեկ դատարանն էլ գործն ուղարկել էր Վերաքննիչ դատարան՝ նոր քննության։

Քոչարյանը երկրորդ անգամ կալանավորվել է 2018թ. դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի որոշմամբ։

Երկրորդ նախագահը «Մարտի մեկի» քրեական գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար: Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվում են նաեւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանը եւ Սեյրան Օհանյանը։

Загрузка...
Փաստորեն, վարչապետը հրահանգում է՝ գնալ ու պարտվել ՄԻԵԴ-ում. Քոչարյանի պաշտպան Ազատ խոսքի ճնշման հարցում 3 նախագահներն էլ իրենց «ավանդն» ունեցան, հիմա էլ անհասկանալի են իշխանությունների խաղի կանոնները Այդ որոշումով գիտության ֆինանսավորումը կդադարեցվի. ԵՊՀ հարյուրավոր գիտնականներ կկորցնեն իրենց աշխատանքը Ինչ-որ անբարոյականի զավակ տեսանյութ էր սարքել՝ իբր մայրս ադրբեջանուհի է. Արմեն Աշոտյանն առաջին անգամ մեկնաբանում է Աննա Հարությունյանը առաջին անգամ խոսել է իր և Միքայել Պողոսյանի ամուսնության մասին Փուլային լուծումը՝ փուլային հաղթանակն է Ինչ ընթացակարգով պետք է ուտել աղաբլիթը երազ տեսնելու համար. ով պետք է պատրաստի այն Սկանդալային տեսանյութ. Վազգենն ու Վանոն բացատրում են, թե ինչու... Գագիկ Սուրենյանի խոստումն ու իրականությունը Ձյունիկը իր գլխից մեծ գործեր է բռնում և անդադար խայտառակ լինում
website by Sargssyan