Ոստիկանությունում անդրադարձել են վերջերս մի քանի առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը (ֆոտո)

Փետրվարի 9-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանին եւ մարզային ստորաբաժանումների մի շարք ծառայողների։

Ողջունելով նախաքննական մարմնի ներկայացուցիչներին՝ Վալերիյ Օսիպյանը ընդգծեց երկու ծառայությունների համագործակցության անհրաժեշտությունն ու փոխգործակցության զարգացումը, որը հանցավորության դեմ արդյունավետ պայքարի ազդակ է։ «Մենք ունենք համատեղ աշխատանքի երկարամյա փորձ, որի շնորհիվ բացահայտվել, բացահայտվում եւ, անգամ, կանխվում են առանձնապես ծանր հանցագործություններ»,- փաստեց ոստիկանության պետը՝ հույս հայտնելով, որ այսուհետ համագործակցությունը նոր մակարդակի կբարձրանա։

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հավելեց, որ չնայած գործառութային որոշակի տարբերություններին, ոստիկաններն ու քննիչները համատեղ են պայքարում հանցավորության դեմ՝ արձանագրելով տեսանելի արդյունքներ։

Արման Պողոսյանը անդրադարձավ վերջերս տեղի ունեցած մի քանի առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը՝ շեշտելով, որ էական նշանակություն ունեցող ապացույցները վեր հանվեցին ոստիկանների եւ քննիչների արագ արձագանքման, համատեղ օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ։ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը հատուկ շնորհակալություն հայտնեց ոստիկանության փորձաքրեագետներին՝ ընդգծելով, որ նրանց տիտանական աշխատանքի շնորհիվ է նաեւ, որ այդ հանցագործությունները բացահայտվեցին թարմ հետքերով։

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով՝ հանցագործությունների բացահայտման աշխատանքներում մեծածավալ քննչական գործողություններ իրականացնելու, ինչպես եւ սերտ համագործակցություն ապահովելու համար քննչական կոմիտեի մի շարք ծառայողներ պարգեւատրվեցին «Համագործակցության ամրապնդման համար մեդալով» եւ ՀՀ ոստիկանության պատվոգրով։

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով պարգեւների արժանացան նաեւ ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների մի շարք ծառայողներ, այդ թվում՝ փորձաքրեագետներ՝ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման գործում ներդրած ավանդի համար։

Загрузка...
Գ. Ծառուկյանի աջակցությամբ Երևանում գտնվող ՌԴ ՊՆ №21 դպրոցում մարզադահլիճ կկառուցվի Եթե նույնիսկ « Շշի Մելոյի » հարզատները գետնի տակն էլ անցնեն, միևնույն է չեն կարող խուսափել պատասխանատվությունից Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ արցախյան ռազմամարզական վարժարանը համալրվեց սպորտային գույքով Գ. Ծառուկյանն ընդունել է Սլովենիայի նախկին նախագահ Դանիլո Թյիրքի գլխավորած պատվիրակությանը Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանի պարզաբանումը Նարե Մանուկյանի բաց նամակի կապակցությամբ Գ. Ծառուկյանի շնորհիվ՝ Թումանյանի տուն-թանգարանն ամբողջությամբ նորոգվել է և բարեկարգվել Բացառիկ կադրեր. հեց հիմա , Թուրքերը Երևանի կենտրոնում խալին փռել նամազ են անում . (տեսանյութ) Ես կայֆերի սիրահար եմ… Ուղղակի կապշեք, երբ իմանաք, թե ինչու է Աննա Հակոբյանի եղբայրը բաժանվել կնոջից. Րոպեներ առաջ հայտնված տեսանյութը իրարանցում է առաջացրել համացանցում Սննդամթերքներ Չինաստանից, որոնցից հարկ է անհապաղ հրաժարվել Վլադիմիր Պուտինի հրավերով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է համաժողովի աշխատանքներին. Իվետա Տոնոյան
website by Sargssyan