Թիվ 48 Երթուղային «Գազելը» Վրաերթի Է Ենթարկել Կանգառում Կանգնած Տղամարդուն, Միայն տեսնեք թե ինչ է կատարվում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ ավարտվեց Սմբաթ Հարությունյանի գործի քննությունը:

Սմբաթ Հարությունյանը մեղադրվում էր հետիոտնին վրաերթի ենթարկելու, նրա առողջությանը անզգուշությամբ ծանր վնաս հասցնելու և պատահարի վայրը թողնել-հեռանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով և 244 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ Սմբաթ Հարությունյանը դեպքի օրվա դրությամբ վարել է թիվ 48 երթուղային «Գազելը»:

2016 թվականի դեկտեմբերի 9-ի վաղ առավոտյան՝ ժամը 7-ն անց 30-ի սահմաններում, Սմբաթ Հարությունյանը երթուղային «Գազելը» վարել է Երևանի Միքայելյան փողոցի կողմից Սեբաստիա փողոցով դեպի Բագրատունյաց պողոտա՝ շուրջ 40 կմ/ժ արագությամբ, աջ մայթեզրից 0,5-1 մետր հեռավորությամբ:

Հասնելով Արարատյան 1-ին զանգվածի 17-րդ շենքի դիմացի հատվածում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառին՝ Սմբաթ Հարությունյանը, ըստ մեղադրանքի, թույլ է տվել ՃԵԿ համապատասխան պահանջներին հակասող գործողություններ՝ իրականացրել է ոչ պատշաճ ու վտանգավոր կանգառ, հաշվի չի առել, որ կանգառում կանգնած է «Հունդայի» մակնիշի ավտոբուս, լիարժեք չի իրականացրել «Գազելի» կառավարումը:

Արդյունքում «Գազելը» շարժվել է դեպի աջ, բախվել է եզրաքարերին: Տեխնիկական տեսակետից Սմբաթ Հարությունյանը, ըստ մեղադրանքի, ստեղծել է վթարային իրադրություն, ինքն իրեն զրկել է պատահարը կանխելու տեխնիկական հնարավորությունից և վրաերթի է ենթարկել ճանապարհի երթևեկելի մասի սահմաններից դուրս կանգնած հետիոտն Ռաֆիկ Ն.-ին՝ անզգուշությամբ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Այնուհետև Սմբաթ Հարությունյանը թողել է պատահարի վայրը ու հեռացել է:

2017 թվականի դեկտեմբերի 13-ին քրեական գործն ընդունվել է առաջին ատյանի դատարանի վարույթ: Գործի դատական քննությունը տևել է մինչև 2018 թվականի դեկտեմբերի վերջը…

Այնուհետև դատարանն արձանագրել է, որ 2016 թվականի դեկտեմբերի 9-ից անցել է ավելի քան երկու տարի:

Ամբաստանյալ Սմբաթ Հարությունյանի շահերի պաշտպանը միջնորդել է իր պաշտպանյալի քրեական հետապնդումը դադարեցնել՝ մեղսագրված արարքների համար քրեական պատասխանատվության ենթրակելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Ամբաստանյալ Սմբաթ Հարությունյանը միացել է իր պաշտպանին:

Մեղադրողն ու տուժողի ներկայացուցիչ փաստաբանը չեն առարկել, իսկ տուժող Ռուբեն Ն.-ն կարծիք չի հայտնել՝ նշելով, թե վրաերթի արդյունքում ծանր վնասվածք է ստացել, դարձել է անաշխատունակ, իսկ վրաերթը կատարած Սմբաթ Հարությունյանի կողմից չեն հատուցվել իր բուժման ծախսերը…

Դատարանն արձանագրել է, որ Ս. Հարությունյանին մեղսագրված արարքներից յուրաքանչյուրը ըստ բնույթի ու հանրության համար վտանգավորության աստիճանի՝ դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքը, որոնց դեպքում, ըստ օրենքի պահանջի, անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարվելու օրվանից անցել է 2 տարի…

Դատարանը դադարեցրել է Սմբաթ Հարությունյանի քրեական հետապնդումը և կարճել է քրեական գործի վարույթը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեության ժամկետն անցած լինելու հիմքով:

Загрузка...
ԲՀԿ-ն ու «Եդինայա Ռոսիա»-ն հուշագիր կստորագրեն.Գ. Ծառուկյանն ընդունել է ՌԴ դեսպանին ԱԺ նիստերից առաջ՝ «տնային աշխատանք» Սարսափելի ավտովթար. ընտանիքի անդամների մարմինները կտոր-կտոր են եղել (վիդեո) Գ.Ծառուկյանի հովանավորությամբ անցկացվել է Արմենակ Ուրֆանյանին նվիրված հուշամրցաշար Հայաստանում տարածվել է վարակ, որը կարող է մահացու լինել.Այն վտանգավոր է հատկապես 2-7 տարեկանների համար. հետևալ նախանշանները զգալու դեպքում դիմել բժիշկի ՇՏԱՊ . Երթ ենք անելու. Դուրս եկեք փողոց. ուղերձով կդիմեմ ժողովրդին. Փաշինյան ՇՏԱՊ. Չեչեններին փորձում են տրամադրել հայերի դեմ. ՏԱՐԱԾԵԼ Կիևում կայացել է Ուկրաինայի հայերի միության նախագահի և Հայաստանի նոր դեսպանի հանդիպումը «Գլուխս եք կորցրել… Դու ո՞վ եղար, մոռացե՞լ ես, թե դու ով ես…». Նարեկ Սարգսյանի ապտակը` Նիկոլ Փաշինյանին. Բացառիկ մանրամասներ Ադրբեջանցիներն ամեն կերպ փորձում են չեչեններին տրամադրել հայերի դեմ(տեսանյութ)
website by Sargssyan