«Ոնց որ անմակարդակ 17 տարեկան լակոտ լինի» Լիլի Մորտոն Փաշինյանի մասին
Հայտնի ոճաբան, մոդել ԼԻԼԻ ՄՈՐՏՈՆ՝ նույն ինքը Լիլիթ Մարտիրոսյանն, ով վերջին շրաջնում նկարահանվում է Women's club հումորային նախագծում, իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր ընդդիմադիր շարժման ղեկավար, ներկայիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մասնավորապես նշելով.
[մեջբերում ենք]
« Հասարակ հարգալից խոսալու ձեւ չգիտի, ոնց որ անմակարդակ, խուլիգան, չարաճճի, կռվարար, հանդուգն 17 տարեկան լակոտ լինի…Զարմանում եմ՝ դուք էս ամեն ինչը չե՞ք տեսնում, թե՞ ուղղակի ձեռնտու չի տեսնել…»:
Լ. Մորտոն եզրափակելով խոսքը՝ գրել է.
«Ցանկացած պարագայում, ցանկացած մարդու՝ կողքից նայեք «հոգով իսկական հոգեբանի» աչքերով ու ձեզ համար ամեն ինչ պարզ կդառնա…»:
Լիլի Մորտոյի այս գրառումը շատերի զայրութն է առաջացրել, որին հաջորդել է վիրտուալ տիրույթում նրա վրա հարձակումը՝ բացասական մեկնաբանությունների տեսքով: Այս թեմայի շուրջ հարցազրույցներից մեկում Լիլի Մորտոն նշեց.
«Կարծում եմ՝ ցանկացած մարդ ունի կարծիք արտահայտելու իրավունք, եւ եթե մեկը ամբոխից առանձնանում է իր տեսակետով, ապա դա դեռ չի նշանակում, որ ամբոխն է ճիշտ: Նիկոլ Փաշինյանի մասին ես շարունակում եմ մնալ իմ կարծիքին: Եվ եթե ասում են, թե նա համախմբել է մարդկանց, ապա ես հակառակը կասեմ՝ նա պառակտել է մարդկանց»: